Ադրբեջանցիները Մոսկվայում ծիրան են գնել ու ոտքերով տրորել (Տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցիները ոտքերով ճզմում հայկական ծիրանը:
Տեսանյութը հրապարակել է նաև ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը և կից գրառում արել. «Ադրբեջանցիները լավագույն դեպքում կարող են Մոսկվայի շուկայում հայկական ծիրան գնել և ճզմել այն... ա՛յ անկարողներ: Մարդ չգիտի՝ ինչ ասի...»:
Քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի բան ասեմ, շատ չծիծաղեք… Մեր ուզբեկ ընկերները՝ Մոսկվայից, ասացին, որ այդ ծիրանը իրականում ՝ թուրքական է…
Աստված ճզմողներին խելք տա, ուզբեկներին փող…»:
Մոսկվայի food city շուկայում երեկ գիշերվանից արգելվել է Հայաստանից արտահանված ծիրանի վաճառքը: Այս մասին Aravot.am-ին ահազանգեց ծիրան արտահանող Լեռնիկ Ավագյանը: Ըստ նրա՝ արդեն 65 ֆուռ ծիրան է հանվել Մոսկվայի շուկայից, որը պատկանում է ադրբեջանցու:
«Գիշերը բոլոր մեքենաները դուրս են հանել շուկայից, վարորդներին ստիպել են հանել մեքենաները՝ առանց մեր իմացության: Նույնիսկ հայկական համարներով մեքենաներով քաղաքացիներն այլեւս իրավունք չունեն մտնել այդ շուկա, առեւտուր անել: Դրսից ադրբեջանցիներ են եկել շուկա, տեղի շուկայի ադրբեջանցիներին վախեցրել են, նրանց նկարել են՝ասելով, եթե հայերի հետ առեւտուր անեք, ձեր նկարները կուղարկվեն Ադրբեջան, ձեր ընտանիքներին վնաս կտան: Դա ինձ մտերիմ ադրբեջանցի է պատմել, որը միշտ ինձնից ապրանք էր գնում, ասաց՝ հիմա չենք կարող, վախենում ենք » ,- պատմեց Լեռնիկ Ավագյանը:
Նա նաեւ ասաց՝ ծիրանով բարձված մի քանի ֆուռերի վարորդներին էլ, որոնք ճանապարհին են, հեռախոսով փոխանցել են կանգ առնել, չշարժվել, մինչեւ շուկայում իրավիճակը շտկվի: Հայ արտահանողները խնդրել են տեղի հայերին դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը.
«Սա նախ եւ առաջ ապտակ է Ռուսաստանի կառավարությանը, նշանակում է՝ ադրբեջանցիները Մոսկվայում ունեն իրենց պետությունը, ոնց ուզում են, այնպես անում են: Այստեղ մի քանի բեռնափոխադրողի հարց չէ, սա մեծ հարված է ՀՀ գյուղատնտեսությանը, պատկերացրեք, եթե այս ապրանքը դուրս չբերենք, Հայաստանի գյուղատնտեսությունը կվերանա»: