Զարզմայի հանրային դպրոցի հոգեւոր ուսուցիչները
Չնայած համաճարակային իրավիճակի, Զարզմա վանքում գործող մաթեմատիկայի դասընթացները չեն դադարեցվել: Ուսուցիչները 24 աշակերտներին հետ պարապել են հեռակա ռեժիմով: Զարզմա վանքի եղբայրությունը դիմորդների հետ մեկտեղ սպասում են քննության պատասխաններին:
Զաուր Գավաշելիի մաթեմատիկական հմտությունները բարելավեցին նրանից հետո, երբ հանդիպեց Զարզմայի հոգևոր հայրերին: Վեցերորդ դասարանում էր, երբ հանրային դպրոցի հոգևորականությունը մաթեմատիկայով հետաքրքրված երեխաներին հրավիրեց եւ Կոմարովի դպրոցի ծրագրով սկսեց սովորեցնել: Սրանից հետո դպրոցում սկսվեցին ֆիզիկա-մաթեմատիկայի քննությունները և հաջողակ ուղին դեպի համալսարան: Ասում է, որ հայր Նազարի օգնությամբ 8 դիմորդ է ընդունվել: Ախալցիխեի Կոմարովի շաբաթօրյա դպրոցում մոտ 70 երեխայի հետաքրքրությունը մաթեմատիկայի ոլորտում շատացել է:
Ախալցիխեի շաբաթօրյա դպրոցի վեց խմբում երրորդից-վեցերորդ դասարանի աշակերտները մաթեմատիկան ուսուցանում են շաբաթական երեք ժամ: Զաուր Գավաշելիի հետ միասին, երեխաների հետ պարապում են նաև նրա դպրոցական ընկերները՝ Արչիլ և Միշիկո Գավաշիշվիլիները: Նրանց մայրն ասում է, որ Զաուր Գավաշելիի նման՝ եղբայրներին մաթեմատիկայով հետաքրքրել է Զարզմա վանքի վանականը: Զարզմայի հանրակրթական դպրոցի 15 աշակերտ ընդունվել է Կոմարովի անվան դպրոց: Զարզմա դպրոցի 19 ուսուցիչներից հինգը հոգևորական է:
Հայր Նազարը դպրոցի քրիստոնյա և մահմեդական մոտ 40 աշակերտների դասավանդում է մաթեմատիկա, ռուսերեն, անգլերեն, երաժշտություն, արվեստ և կրոն: Բացի վերոնշյալից, սովորեցնում է նաև հանդուրժողականություն ու սեր: Նիկոլոզ վարդապետը պատմում է, թե ինչպես 2003 թվականին սկսվեց պատրիարքի օրհնությունը Մոխի հանրային դպրոցից:
Ուսուցիչ լինելուց բացի, հոգևորականության հինգ աշխատանքային օրերը տարբերվում են սովորական վանականի կյանքից: Հիմնական խնդիրը ժամանակն է, որի պատճառով դժվարանում է համատեղել վանքի և դպրոցի կյանքը: Չնայած դրան, հայր Նիկոլոզը ասում է, որ համաճարակը չի խաթարել նրանց ծրագրերը, և նրանք շարունակում են հեռավար շփվել աշակերտների հետ:
Այս պահի դրությամբ Կոմարովի շաբաթօրյա դպրոցը գործում է Ախալցիխեում եւ Ադիգենում: Ապագա մաթեմատիկոսներին կսովորեցնեն այն երիտասարդները, ովքեր արդեն ավարտել են Կոմարովի դպրոցը: Վանքի ներկայացուցիչներն ունեն նաեւ այլ ծրագրեր: Ադիգենից և Ախալցիխեից բացի, նոր ուսումնական տարվանից կսկսի գործել Զարզմայի շաբաթօրյա դպրոցը: Սամցխեի տաղանդավոր երեխաները դպրոց կնդունվեն մրցույթի արդյունքների հիման վրա և անվճար կրթություն կստանան:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: