Լուրեր
Ախալցիխեում մեծ հյուրանոցները չեն վերսկսում աշխատանքը, մյուս հյուրանոցները հաճախորդ չունեն
Հյուրանոցները աշխատանքի վերսկսման իրավունքը ստացել են հունիսի 8-ից, 40 օրից հետո, Սամցխե-Ջավախքում հյուրընկալ բիզնեսի մի մասը փակ է, մյուսը՝ բողոքում է հյուրերի պակասի պատճառով: Ոլորտի մասնագետներն ասում են, որ երբ պետությունում գործում է միայն ներքին տուրիզմը, աշխատելու հնարավորություն ունեն միայն ընտանեկան հյուրանոցները, չնայած նրանց մի մասը 2020 թվականին ոչ մի հյուր չի ընդունել:

Գրեթե մեկ ամիս է աշխատանքը վերսկսել է ընտանեկան հյուրանոց «Մեսխական ներբողը»: Այս ժամանակահատվածում, օբյեկտը ընդունել է միայն 5 այցելու: Սեփականատերը հյուրանոցի բիզնեսը սկսել է երկու տարի առաջ, բանկից վարկով գումար վերցներլու հիման վրա, ուստի հիմա, նրա հիմնախնդիրը ամեն ամիս հարկ վճարելն է:

«Մեծ հյուրանոց ունենալը կապված է մեծ ծախսերի հետ, մեծամասնությունը ինձ նման բանմկերից է կախված, գործ չունենք, վճարել չենք կարող»,- ասում է հյուրանոցի սեփականատեր՝ Լանա Կոճլամազաշվիլին:


Արթուր Դիլբարյանը հյուրանոցի բիզնեսը սկսել է 180 000- լարիանոց վարկով: Համաճարակից հետո հյուրանոցը վերսկսել է աշխատանքը, սակայն հյւր դեռ չեն ընդունել:

«9 000 լարի ամրագրում ունեինք, բոլորը չեղարկվեց: Կրեդիտը 3 ամսով երկարաձգեցի, ամսեկան ստիպված եմ վճարել 4 000 լարի, այդտեղից միայն 1 600 լարին միայն տոկոս է: Հույս ունեինք, որ տոկոս չէր ավելանա, բայց բանկում լսեցինք, որ սովորական կերպով աճում է»,
- ասում է Արթուր Դիլբարյանը:

Սամցխե-Ջավախքում տուրիզմը սեզոնային է: Այցելուները գալիս են գարնանը և նրանց քանակը հոկտեմբեր ամսից սկսում է նվազել: Հյուրընկալ բիզնեսն ունի ընդամենը 6 ամիս ժամական, որպեսզի նրա հյուրանոցը ծանրաբեռնի: Այս տարի զբոսաշրջանային սեզոնի 3 ամիսն անցավ առանց այցելուների: Հյուրանոցների սեփականատերերն ասում են, որ մնացած ամիսների ընթացքում հյուրեր չեն սպասում:

«Անցած տարի ստացած եկամուտը հյուրանոցի բարելավման համար օգտագործեցի, տուրիստների սպասում էի հունվարից, սակայն բոլոր ամրագրերը, իրար հետևից չեղարկեցին, մինչև սեպտեմբեր անգամ մեկ ամրագիր չմնաց»
,- ասում է ընտանեկան հյուրանոց «Էդեմի» սեփականատեր՝ Մարինե Նարիաշվիլին:

Տուրիստային ոլորտին օգնություն է հարկավոր – ասում է տուրիզմի և հյուրանոցային բիզնեսի փորձագետը: Դարինա Խուբաևը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի և մունիցիպալիտետի իշխանությանը խորհուրդ է տալիս, որ տեղական այցելուներին խրախուսելու համար, սկսեն աշխատել մարկետինգային ուղղությամբ: Իսկ հյուրընկալ բիզնեսին առաջարկում է ընտելանալ ներքին տուրիզմի հետ:

Հուլիսի 20-ի տվյալների համաձայն, Սամցխե-Ջավախքում հյուրանոցի աշխատանքի շարունակման համար գրված է 306 հայտարարություն: Այստեղից խորհրդատվություններին համապատասխանում է միայն 164 հյուրանոց: Վարչակազմի տեղեկության համաձայն, Առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների ստուգման բաժնի կողմից գրանցված տվյալները փոխվում են ամեն օր:





Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.