Ախալցիխեի խորեոգրաֆիկ անսամբլի ոչ հեռանկարային 2020-ը
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առանց եկամուտի և աշխատանքի մնացած խորեոգրաֆիկ անսամբլի ներկայացուցիչները հինգերորդ ամիսն է, ինչ ապարդյուն սպասում են պետության թույլտվությանը, որ սկսեն պարի դասընթացները։
Մարիամ Վեդյակովը 15 տարի է, ինչ զբաղվում է պարերով: Երկրորդ կուրսի ուսանողը կորոնավիրուսի պատճառով փորձերը ստիպված էր դադարեցնել: Ասում է, որ վեց ամիս դասընթացները ընդահտելու արդյունքում նրա մկանները թուլացել են, քանի որ տանը մարզվել չի հաջողվել:Հունիսին նախատեսված ամփոփիչ համերգի նախապատրաստական աշխատանքները, որտեղ նա պարերից յոթում հանդես էր գալու մենահամերգով, հետաձգվել են անորոշ ժամանակով:
«Լոմսիա» խորեոգրաֆիկ համույթի պարուհի Մարիամի նման մոտ 250 պարողներ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մնացել են առանց փորձերի և շրջագայության: «Լոմսիա»-ի համար չեղյալ են հայտարարվել նաև Բաքվի և եվրոպական այլ երկրների համար նախատեսված մենահամերգները: Պարուսույցը ասում է, որ 2020 թվականն իր համար անհեռանկարային և ֆինանսապես դժվար էր: Քրիստինե Մենաբդիշվիլին նաև անհանգստանում է, որ կարանտինային ժամանակահատվածում երեխաները կորցրել են պարելու համար անհրաժեշտ ձևը, որը վերականգնելու համար անհրաժեշտ է ամիսներ: Վերջերս անսամբլը աշխատում էր երկու նոր պարերի վրա, սահմանափակումները վերացնելուց հետո ստիպված կլինի նորից սկզբից սկսել:
«Մենք գրեթե ավարտել էինք մեսխական պարը, պատրաստվում էինք սկսել երկրորդի բեմադրումը: Համերգին նույնպես պատրաստ էինք և դադարեցինք COVID19- ի պատճառով: Ամենաշատը կարոտում եմ երեխաների հետ փոխհարաբերություններին և աշխատանքի ընթացքին»:
Համույթն ունի պարողների ութ խումբ: Այստեղից 6-ը վրացական պարերի՝ չորսը համերգային և երկուսը նախապատրաստական խմբեր, իսկ պարահանդեսային պարերի համար կա
երկու առանձին խումբ՝ մեկ նախապատրաստական և մեկ համերգային:
«Լոմսիան» քաղաք Ռուսթավում սպորտային պարերի մրցույթում հաղթող ճանաչվեց:

Համույթն ունի պարողների ութ խումբ: Այստեղից 6-ը վրացական պարերի՝ չորսը համերգային և երկուսը նախապատրաստական խմբեր, իսկ պարահանդեսային պարերի համար կա երկու առանձին խումբ՝ մեկ նախապատրաստական և մեկ համերգային:
Համերգների և փառատոների հետ մեկտեղ չեղյալ են հայտարարվել նաև տարատեսակ պարողների համար նախատեսված առաջնությունները: Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ֆեդերացիայի պլանի համաձայն, մայիս-հուլիս ամիսներին Վրաստանում պետք է անցկացվեր աշխարհի առաջնություն, որին Ախալցխայից կմասնակցեին ինչպես երեխաները, այնպես էլ չափահասները: Էլդար Գելաշվիլին նաև նախատեսում էր Ախալցխայում ամանօրյա միջոցառում անցկացնել, որը տեղի կունենար տարեվերջին և պետք է ժամանեին 15 երկրների պարողներ: Նշված իրադարձությունը նույնպես հետաձգվեց անորոշ ժամանակով: Էլդար Գելաշվիլին հույս ունի, որ փորձերը կվերսկսվեն սեպտեմբերին:
«2019-20 թվականներին մենք չթողեցինք, որ երեխաները գնան ամանօրյա տոների, քանի որ ուզում էինք հնարավորինս լավ ներկայացնել մեր տարածաշրջանը: Մենք մտածեցինք նաև մրցույթ անցկացնել Ախալցիխեում, որին կմասնակցեին պարողներ ամբողջ Վրաստանից: Բայց համաճարակը ամբողջովին ոչնչացեց մեր նպատակները », - ասում է Սամցխե-Ջավախեթիի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ՝ Էլդար Գելաշվիլին:
Ախալցիխեում կա չորս խորեոգրաֆիկ անսամբլ, որոնք պետք է սպասեն մինչև սեպտեմբեր ամսին: Պարուսույցները մտավախություն ունեն, որ 2020 թվականը դժվարին տարի կլինի ինչպես նրանց, այնպես էլ պարողների ծնողների համար:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: