Ռուսաստանը միշտ կլինի մեր դաշնակիցը. Լուկաշենկո
Ռուսաստանը միշտ եղել է, կա եւ կլինի Բելառուսի ամենամոտ դաշնակիցը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր բելառուս ժողովրդին եւ Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Ռուսաստանը միշտ եղել է, կա եւ կլինի մեր մերձավոր դաշնակիցը` անկախ նրանից, թե ով է իշխանություն Բելառուսում կամ Ռուսաստանում: Սա անհաղթահարելի գործոն է, այն խորը մեր ժողովուրդների մեջ է: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ եղբայրական հարաբերությունները մեզ հետ փոխվել է «գործընկերայինով»: Իզուր»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Միեւնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Բելառուսը ռազմավարական գործընկերային կապեր կկառուցի Չինաստանի, Արեւմուտքի, ԱՄՆ-ի, հարեւանների հետ:
«Մենք կշարունակենք լուծել միջազգային խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով եւ, եթե խնդրեն, պատրաստ կլինենք օգնության ձեռք մեկնել այլ պետություններին,- շեշտել է Բելառուսի նախագահը:- Մենք որեւէ մեկին ոչ մի խնդիր չենք պարտադրել եւ չենք պատրաստվում պարտադրել: Եթե օգնություն եք ուզում, տեսնում եք այդ օգնությունը մեզանից, խնդրեմ, մենք կօգնենք»: