Կուլիկամցիների կողմից հրդեհած տներում կրակը մարում են հարևանները (տեսանյութ)
Ախալքալաքում, օգոստոսի 8-ին տեղի ունեցած սպանությունից հետո, զոհվածի համագյուղացիները վրեժխնդիր լինելու նպատակով այրում են մեղադրյալի տունը, հյուրանոցը, նրա հոր և ընկերների բնակելի տները:
Անկարգությունների արդյունքում այրված և կոտրված իրերով տներից մեկը պատկանում է Զարմարյաններին: Ընտանիքի անդամներն ասում են, որ իրադեպում ընտանիքից ոչ ոք չէր մասնակցում: Կուլիկամի բնակիչները նրանց տունն այրել են միայն այն պատճառով, որ նրանք առճակատվող կողմի ներկայացուցչին՝ հյուրանոցի սեփականատիրոջը ճանաչում էին: Այս կադրերը նկարահանել է տան սեփականատերը:
«Հազիվ հասցրեցինք լքել տունը, սարսափելի առմուկով եկան, ջարդեցին լուսամուտները, շուրջբոլորը բենզինով ծածկեցին: Ոստիկանությունը ոչինչ անել չէր կարող: 30 աշխատակիցը 200 կատաղած ամբոխի դիմաց ինչ կարող էր անել: Խնդիրն այն էր, որ ոստիկանությունը նախօրոք չգիտեր, թե ուր են պատրաստվում գնալ, դրա համար մշտապես ուշանում էին»,- ասում է Նարա Զարմարյանը:
«Բոլորս էլ գիտենք, այս կոնֆլիկտն այսպես չի ավարտվի... Կրկին կշարունակվի... Բոլորը պետք է պատժվեն: Մենք տուժվեցինք միայն նրա համար, որ իմ որդին ճանաչում էր Գաբրիելյաններին: - հայտարարում է Խաչիկ Զարմարյանը:
Կուլիկամ գյուղի բնակիչները Զարմանյանների բնակելի վայրից բացի, հրդեհել են նաև 3 ուրիշ տուն և մեկ հյուրանոց: