Նինոծմինդայի գյուղում տեղացու 8 տոն խոտն այրվել է
Այսօր, Օգոստոսի 11-ին, Ժդանովական գյուղի բնակչի՝ Սամվել Անտոնյանի տան տանիքում պահված մոտ 400 տուք խոտն այրվել է: Ինչպես ասում է նրա որդին՝ Արամ Անտոնյանը, հրդեհի բռնկման ժամանակ ընտանիքը քնած է եղել: Կրակը նկատել են հարևանները: Տեղեկությունը տարածում է nor.ge-ն:
«Հարևանները մեզ արթնացրին, դուրս եկանք և տեսանք, որ խոտն այրվում է: Այն շատ մոտ էր գտնվում ամբարին: Կրակն արդեն հասնում էր ամբարի տանքիին, հրշեջ-փրկարարները կարողացան հանգցնել»:
Կրակի բռնկման պատճառը դեռևս անհայտ է: