«Անգամ հյուրեր ընդունել չենք ուզում, քանի որ ջուր չունենք»,-Վալեում խմելու ջուր չկա
Ախալցիխեի քաղաք Վալեում սովորել են ջուրը քիչ ծախսել, քանի որ գալիս է միայն առավոտյան, մոտ 40 րոպեի ընթացքում: Իսկ այս ժամանակահատվածում, հավաքում են մոտ 50 լիտր ջուր, որը ամբողջ օրը պետք է հերիքի: «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունը» քաղաքի ջրահամակարգի վերանորոգումը պետք է ավարտեր մինչև մայիս, սակայն ծրագրի վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև տարվա վերջ:
Եթե ապրում եք Վալեում և ձեր թաղամասում աղբյուր կա – ապա հաջողակ եք: Կարող եք ջուրը դույլերով ամբողջ օրվա ընթացքում հավաքել: Կծախսեք այնքան, որքան հարկավոր է, անգամ եթե մեքենա ունեք:
«Օրվա ընթացքում ստանում եմ 20 լիտր ջուր, ոչ ավելի: Ինչպես կհերիքի՞ 20 լ ջուրը ամբողջ ընտանիքին: Այս շոգերին ամեն օր ուզում ենք լողանալ»,- անհանգստանում է Վալեի բնակիչ՝ Ֆրիդոն Մանվելիշվիլին:
«Հնարավոր է մեկ շաբաթվա ընթացքում խողովակը երկու անգամ տրաքվի, ջուրը հավաքվում է և ամենուրեք ծածկում: Գալիս են,վերանորոգում, բայց միևնունյ է տրաքվում է: Հին խողովակներ են, պետք է փոխեն»,- աում է Վալոդիա Կաճկաճաշվիլին:
«Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունը» քաղաք Վալեում ջրամատակարարման համակարգի վերականգնումը սկսվել է 2019 թվականից:
Տենդերում հաղթող ընկերությունը՝ ՍՊԸ «Ալգեթը» աշխատանքների համար ուներ 14-ամիս ժամկետ և 5 մլն լարի: Ծրագիրը պետք է ավարտեին Օգոստոսին, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ժամկետները փոխվեցին: Այս փոփոխությունը նկատեցին նաև տեղացիները:
«Կարծես ծրագիրը դադարեցված է: Ասում են, որ ինչ որ հատված են փորում, բայց աշխատանք և ջուր չենք տեսնում: Ջուրը կաթկթում է,ուժը չի հերիքում, որ հասնի տները»,- ասում են վալեցիները:
«Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունում» ասում են, որ ծրագրի իրականացումը խոչընդոտվեց միայն համաճարակի պայմաններում, երկու ամսով: Այս փուլում ընթանում են մագիստրալի շինարարական աշխատանքները: Տենդերային փաստաթղթերի համաձայն, ընկերությունը ունի երկու ամիս ժամանակ, մինչև պայմանագրով նշված վերջնաժամկետի լրացումը:
«Վալեում ջրի ռեսուրսի պակաս կա, որի պատճառով մշտական ջուր չունենք: Աշխատանքները հիմա էլ ընթանում են արդյունավետ: Այս փուլում կառուցում ենք կենտրոնային մագիստրալը: Այս ծրագիրը ջրի ավելացումն է ապահովում: Տարվա վերջին, Վալեում 24-ժամյա ջրամատակարարում կլինի»,- հավաստիացնում է «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերության» Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի տնօրենը: Գիորգի Գրիգոլաշվիլին ասում է, որ աշխատանքները կավարտվեն Նոյեմբերին և բնակչությանը կտրվի մշտական, մաքուր ջուր:
Քաղաք Վալեում, «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունն» ունի մոտ 1 200 օգտատեր:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: