Լուրեր
Արտագնա աշխատանքի մեկնողները՝ փակուղու առաջ․ ի՞նչ է առաջարկում ՀՀ կառավարությունը (Տեսանյութ)
Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, ցամաքային և օդային փակ սահմանները դժվարություններ են ստեղծել Հայաստանի Հանրապետության մարզերից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների համար։ Օրեր առաջ արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողները Կառավարության առջև էին։ Պահանջը մեկն էր՝ բանակցել Ռուսաստանի հետ ՀՀ քաղաքացիների մուտքը թույլատրելու համար։ Այսօր ևս, Գեղարքունիքի մարզի Գանձակ գուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ քաղաքացիներից մեկը բողոքեց․ աշխատանք չունեն:

Փաշինյանը արձագանքեց․ «Խի եք անաշխատանք, բա էսքան կարտոշկա եք ցանել, դա աշխատանք չի՞»։

Վարչապետը նկատեց՝ գյուղացիները գյուղատնտեսությամբ զբաղվելը աշխատանք չեն համարում։ Ամիսներ առաջ վարչապետը հայտարարել էր նաև շինարարական 100 օբյեկտների նորոգման և կառուցման ծրագրերի մասին, որով, ըստ վարչապետի, կլուծվի նաև արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիների աշխատանքով ապահովման հարցը։

Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշ տեղերում օբյեկտների շինարարությունն արդեն սկսվել է, որոշ տեղերում շինարարական աշխատանքների մրցույթներ և նախագծահաշվարկային աշխատանքներ են կատարվել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հորդորել էր մրցույթներում հաղթող շինարարական կամակերպություններին ներգրավել նաև արտագնա աշխատանքով զբաղվող քաղաքացիների աշխատուժը։ Նման քաղաքացիներից ընդհանուր առմամբ քանիսն են դիմել մարզպետարաններ, նախարարությունը տվյալներ չունի․ նշում են՝ տվյալները հավաքագրվոմ են մարզպետարաններում։

Այսօր Գեղարքունիքի մարզում շրջայցի ժամանակ վարչապետը նկատեց․ Լիճք գյուղում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքը լավագույն օրինակներից է Հայաստանում մնացած աշխատուժն օգտագործելու տեսանկյունից:

Այնուամենայնիվ, Գեղարքունիքի մարզում քաղաքացիներին հուզող համար 1 խնդիրը արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունն էր։ Վարչապետը դժվարացավ հստակ ժամկետներ նշել։

Չնայած կատարվող շինարարական աշխատանքներին ու կառավարության ջանքերին՝, ըստ Պետական վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների, Հայաստանում 2020 թվականի առաջին կիսամյակում շինարարության ծավալները շեշտակի՝ 23,4 տոկոս անկում են ունեցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։  Նմանատիպ կտրուկ անկում նախկինում արձանագրվել էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարում՝ 2009 թ․-ին։ Այսպիսով, այս տարվա հունվար-հունիսին իրականացվել է մոտ 105 մլրդ դրամի շինարարություն։ Այդ թվում պետբյուջեից մոտ 25 մլրդ դրամի, որից մոտ 16 մլրդ դրամը միջազգային վարկերն են։ Մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացվել է մոտ 54 մլրդ դրամի, իսկ բնակչության միջոցներով՝ մոտ 26 մլրդ դրամի շինարարություն։

Նշենք, որ վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում սեպտեմբերի 1-ից ԱՊՀ երկրների քաղաքացիների համար կանոնավոր թռիչքներ սկսելու մասին։ Իսկ ցամաքային ճանապարհի բացման վերաբերյալ առայժմ խոսք չկա։ Տիգրան Ավինյանի հավաստմամբ՝ Վրաստանի հետ սահմանները բացելու վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում։

factor.am

Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.