Լուրեր
Վրաստանի մասնավոր դպրոցներն ու բուհերը նույնպես անցնելու են հեռավար ուսուցման
Այն ուսումնական հաստատությունները, որոնք արդեն սկսել են ուստարին, պետք է անցնեն հեռավար ուսուցման մեթոդի:

Որոշումը վերաբերում է ինչպես մասնավոր դպրոցներին, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Խոսքն այն կրթական հաստատությունների մասին է, որոնք գործում են սեպտեմբերի 1-ից:

Նախատեսվում էր Վրաստանում նոր ուստարին մեկնարկել սեպտեմբերի 15-ին, սակայն համաճարակային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված` կառավարությունը որոշում է կայացրել, որ երկրի խոշոր քաղաքներում մինչև հոկտեմբերի 1-ը ուսուցումը հեռավար կլինի: Մնացած բնակավայրերի դպրոցներում ուստարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին:

Կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության նախարարությունը հայտարարել է, որ ամռան ընթացքում կարևոր քայլեր են արվել հեռավար կրթության զարգացման ուղղությամբ, ու այժմ երկրի կրթական համակարգը պատրաստ է, որ դասերը կազմակերպվեն ինչպես դպրոցում, այնպես էլ առցանց:

Շարունակվելու է «Հեռուստադպրոց» նախագիծը, արդեն ձայնագրված են 1-ից 12-րդ դասարանների հեռուստադասերը: Դասերը հեռարձակվելու են նաև հայերեն և ադրբեջաներեն` Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների համար: Այս տարվա նորամուծություններից է էլեկտրոնային դասամատյանը, որի միջոցով հնարավորություն կլինի գնահատել աշակերտին, գրանցել նրա հաճախելիությունը:

Ամռանը Աջարիա այցելած մոտ 2100 մանկավարժներ կորոնավիրուսի թեստ են հանձնելու: Դպրոցներն արդեն ապահովված են դիմակներով, ախտահանող նյութերով, ջերմաչափիչ սարքերով: Ալիք Մեդիա
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.