Կառավարությունը 1 կովիդ հիվանդի համար ծախսում է 2 000 լարի
Վրաստանի կլինիկաներում կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդի բուժումը կառավարության համար արժենում է միջինում 2000 լարի կամ 600 դոլար։
Այս գնի մեջ չեն մտնում այնպիսի ծախսեր, ինչպիսիք են թթվածնով ապահովելը, շնչառական ապարատների մոբիլիզացիան ու բուժանձնակազմի նախապատրաստումը։
Այս մասին ասել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։ Ըստ նրա` որոշ դեպքերում բուժման ծախսերը հասնում են նույնիսկ 10 հազար լարիի (մոտ 3000 դոլար)։
Գաբունիայի խոսքով՝ Վրաստանում սպասվող ինտենսիվ թեստավորման (օրական մինչև 20.000 թեստ) համար ներգրավված է մոտ 300 բուժհաստատություն։
Հիշեցնենք` վերջին օրերին Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված բարդությունները մի քանի տասնյակ մարդկանց կյանք են խլել։ Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսը 1300-ից ավելի մարդու մահվան պատճառ է դարձել Վրաստանում, լաբորատոր հաստատվել է վարակի` մոտ 150 հազար դեպք, մոտ 125 հազարն ապաքինվել է։ Ալիք մեդիա