Սամցխե-Ջավախքում կորած անչափահասը հոգեբուժարանում է
Անչափահասին, ում Ախալցիխեում փնտրում էին երկու օր շարունակ, տեղափոխել են հոգեբուժական կլինիկա: 17-ամյա տղան կմնա բժիշկների հսկողության տակ: Նա սահմանափակ ունակություն ունեցող անձ է և Ախալցիխեում, խնամատար խնամքի տակ էր մնում: Սա առաջին դեպքը չէր, եբր նա խնամակալի մոտից դիմում է փախուստի:
Պետական խնամքի և թրաֆիքինգի զոհերի, տուժածների աջակցության գործակալության Սամցխե-Ջավախեթի կենտրոնում ասում են, որ բուժման կուրսն անցնելուց հետո, նրա առողջական վիճակից ելնելով, կրկին կվերադառնա պատշաճ մարմինների կողմից ընտրված խնամակալի տուն:
17-ամյա հաշմանդամություն ունեցող տղան անհետացել էր հունվարի 8-ին: Իրավապահ մարմիններին հաջողվեց գտնել նրան երկու օր հետո՝ հունվարի տասին:
Իրադեպի մասին մանրամասները կարող եք կարդալ ներքևում.
Սամցխե-Ջավախքում անչափահաս է կորել
Սամցխե-Ջավախքում կորած անչափահասը գտնվել է