Ախալքալաքում կինը կամուրջից նետվել է. Տեսանյութ
Այսօր, հունվարի 27-ին, ժամը 10:00-ի սահմաններում Ախալքալաքում, կինը ինքնասպան է եղել: Միջին տարիքի կինը նետվել է նախկին №1 զինվորական ավանը քաղաքի հետ կապող կամուրջից:
Ականտեսները պատմում են, որ նախքան նետվելը կինը նստել է նստատեղերին: Այնուհետև բարձրացել է ջրատար խողովակների վրա ճաղավանդակների մոտ և անմիջապես նետվել է կամրջից: Վկաները ոստիկանություն են ահազանգել, սակայն մինչև ոստիկանության ու շտապ օգնության ժամանելը, կինը մահացել է:
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանները և շտապօգնության աշխատակիցները:
Դեպքի առնչումով հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն (ինքնասպանության հասցնել):
Նկարը՝ JNEWS