Նինոծմինդայի գյուղում ուժեղ քամուց տեղացու մեքենան վնասվել է
Ապրիլի 26-ի երեկոյան Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փ. Գոնդուրա գյուղում ուժեղ քամին պոկել է տանիքի թիթեղը և վնասել Հարություն Կրիկյանին պատկանող մեքենան:
Ուժեղ քամու արդյունքում քանդվել է հարակից շինության տանիքը, վնասվել է Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես տեղեկացանք տուժած ընտանիքից, օգնության համար դիմել են Նինոծմինդայի քաղաքապետարան, որտեղից նրանք պատասխանել են, որ մեքենան ապահովագրված չէ, ուստի չեն կարող օգնություն ցուցաբերել, իսկ քանդված տանիքի վերաբերյալ քաղաքապետարանը կքննարկի դիմումը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը նշել է, որ հատուկ հանձնաժողով կմեկնի դեպքի վայր և կհաստատի բնական աղետի փաստը, կքննարկի վնասի աստիճանը, որից հետո որոշում կկայացվի վնասի հատուցման մասին:
Լրացուցիչ մանրամասներ տրամադրել են Կրիկյանների ընտանիքը: Nor.ge