Կինը, ով փորձում էր վերադարձնել որդուն, ձերբակալվել է
Ախալցիխեում ապրող 40-ամյա կինը որոշ ժամանակ շարունակ, պահանջում էր վերադարձնել իր երեխային: Ոստիկանությունը նրան բերման է ենթարկել, համաձայն Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի: Իրանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել հարձակվելու համար այն ընտանիքի վրա, որը կնոջ կենսաբանական երեխային պահում է իր խնամքի տակ:
Ձերբակալությանը նախորդել է Կոստավա փողոցում տեղի ունեցած միջադեպը: Մեղադրյալը այցելել է այն ընտանիքին, որտեղ մեծանում է նրա երեք տարեկան որդին: Հարեւաններն ու խնամատար ընտանիքի անդամներն ասում են, որ սա առաջին դեպքը չէ: Կինը պարբերաբար այցելում էր նրանց, խնդրում էր տեսնել երեխային և պահում ագրեսիվ:
Երեխայի ընտանիքում ասում են, որ մոր մոտից երեխային վերցրել են վեց ամսեկան հասակում և այդ օրից երեխան մեծանում է նրանց տանը: Մորը թույլատրվում էր ամիսը երկու անգամ երեխային տեսնել սոցիալական աշխատողի հետ:
«Մայրն ամեն օր գալիս էր երեխային տեսնելու համար: Անգամ տեսակցության ժամանակ երեխայի հետ լավ չէր վարվում: 6 ամսեկան հասակից ես եմ մեծացնում, հիմա 2 տարեկան և 9 ամսեկան է, դրա համար էլ իր կենսաբանական մորը չի հիշում»,- ասում է մայրացուն:
Պետական խնամքի թրաֆիքինգի զոհերի և տուժածների աջակցության գործակալությունից ասում են, որ սոցիալական ծառայությունն արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է վերոնշյալ գործի շուրջ:
Ելնելով Երեխայի իրավունքների օրենսգրքից ՝ դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 1-ից գործի մեջ է ներգրավվել: Կնոջ մայրության իրավունքը կասեցվել է: Թրաֆիքինգի զոհերի և տուժածների աջակցության պետական գործակալությունից ասում են, որ այս պահին, երեխայի շահերից ելնելով, անհնար է վերադարձնել կենսաբանական մորը: