Լուրեր
Ընտրությունները Հայաստանում. Կրակոցներ, խախտումներ, կաշառք

 

Այսօր Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են: Ընտրվում է Հայաստանի Երրորդ Հանրապետության 9-րդ գումարման խորհրդարանը և 8-րդ գումարման Ազգային ժողովը:

2021թ. հունիսի 20-ին ժամը 08:00-20:30 ընթացքում ՀՀ ոստիկանությունում «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել:
Ահազանգերը վերաբերվել են`
− 2-ը՝ ընտրակաշառքին,
− 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն,
− 36-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին,
− 46-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին:

Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև։

Անհայտ անձինք կրակել են «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանի մեքենայի ուղղությամբ։ Այդ մասին Բաբաջանյանն ահազանգել է Facebook-ի իր պաշտոնական էջում և լուսանկարներ տեղադրել։

ՔԿ-ում գրանցված 15 դեպքերից միայն 1-ով` զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու կամ տեղամասային կենտրոնում ու դրան հարակից տարածքում բռնություն գործադրելու դեպքով հարուցվել է քրեական գործ, մյուսներով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզներն ընտրակաշառքի վերաբերյալ օպերատիվ տվյալ են ստացել ու բացատրական աշխատանք իրականացրել, ինչի շնորհիվ հունիսի 19-ին բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչներից մեկն ու հայտնել, որ մի անձ իրեն 30 հազար դրամ է տվել, որպեսզի ինքն ու կինը քվեարկեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին։ Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

25 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են, համապատասխանաբար, Նորիկ Նորիկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Արա Զոհրաբյանը, Հրանտ Բագրատյանը, Արթուր Վանեցյանը, Լուսինե Ավագյանը, Արթուր Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Արտակ Գալստյանը, Միքայել Հայրապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Արամ Գասպարի Սարգսյանը, Կարինե Տոնոյանը, Սուրեն Սահակյանը, Արման Բաբաջանյանը, Արա Հակոբյանը, Ալեքսան Մինասյանը, Սամվել Բաբայանը, Տիգրան Խզմալյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վահե Գասպարյանը, Դավիթ Սանասարյանը:

Որպես ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին մարտի 18-ին հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ երկրի նախագահի, խորհրդարանական երեք խմբակցությունների հետ քննարկումների արդյունքում: Մեկ ամիս անց Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, մայիսի 10-ին երկրի նախագահն ստորագրեց Ազգային ժողովն արձակելու ու ընտրությունների նշանակման հրամանագիրը: Հունիսի 7-18-ը նախընտրական քարոզարշավն էր:

 

Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.