COVID-19- ի հակամարմինները պատվաստված մորից փոխանցվում են նորածնին
Հղի կանայք, որոնք պատվաստվել են COVID-19-ի դեմ, հակամարմիններ են փոխանցում իրենց դեռ չծնված, արգանդում գտնվող երեխաներին, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի համալսարանի գիտնականների հետազոտությունները:
Նյու Յորքի համալսարանի գիտնականները արյան նմուշներ են վերցրել 36 նորածիններից, որոնց ծննդաբերել են մայրեր, որոնք ստացել են Pfizer կամ Moderna պատվաստանյութ:
Նրանք բոլորն ունեցել են COVID-19-ի հակամարմիններ: Գիտնականների կարծիքով, հղիության երկրորդ փուլում գտնվող կանայք ունեն արյան մեջ հակամարմինների ամենաբարձր մակարդակը:
Ըստ փորձագետների՝ դա ապացուցում է, որ պատվաստանյութերն ունեն միաժամանակ երկու կյանք պաշտպանելու ունակություն՝ կանխելով լուրջ հիվանդություններ ինչպես մոր, այնպես էլ երեխայի մոտ:
Այժմ գիտնականները փորձարկումներ են կատարում երեխաների ավելի մեծ խմբի վրա, ինչպես նաև ուսումնասիրում են, թե որքան է պաահպանվում երեխաների իմունիտետը: