Սամցխե-Ջավախքում սպասվում են հոսանքի անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով, հոկտեմբերի 12-ին, Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Ժամը 14:00-18:30 Ախալքալաքի շրջանի Ազավրեթ, Ալաստան, Խանդո, Գոկիո, Թոկի և հարակից գյուղերում սպասվում են հոսանքազրկումներ:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: