Մոսկվան դուրս է գալիս լոքդաունից
Մոսկվան նոյեմբերի 8-ից դուրս է գալիս լոքդաունից, որը գործում էր հոկտեմբերի 28-ից՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով։
shantnews.am-ն հայտնում է, որ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այսօրվանից կբացվեն Ռուսաստանի մայրաքաղաքի թատրոններն ու թանգարանները՝ QR կոդերի, պաշտպանիչ դիմակների պարտադիր առկայության պայմաններում։
60-ից բարձր տարիքի չպատվաստված քաղաքացիների համար սահմանափակումները կշարունակեն գործել։
Միևնույն ժամանակ ռուսական 5 շրջաններ որոշել են երկարաձգել ոչ աշխատանքային օրերը մինչև նոյեմբերի 13-ը։
Ռուսաստանում COVID-19-ի նոր բռնկում է սկսվել սեպտեմբերի վերջից։ Իշխանությունները դա բացատրում են պատվաստման ցածր տեմպերով։ Վերջին օրերին այնտեղ կորոնավիրուս է հայտնաբերվում օրական շուրջ 40 հազար մարդու մոտ։ Մահվան դեպքերի թիվն ամեն օր գերազանցում է 1100-ը։