Ախալցիխեում, 105-ամյա պացիենտը կորոնավիրուսից ապաքինվել է
Ախալցիխեի կովիդ-կլինիկայից դուրս են գրել կորոնավիրուսից ապաքինված 105-ամյա պացիենտին: Թամարա Ջվարիձեն 12 օր բուժվում էր «Իմեդի» կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում: Ըստ բժիշկների, սկզբում նրա վիճակը ծանր էր, իսկ բուժման արդյունքում, ախալցխացի կինը հաղթահարել է կորոնավիրուսը:
Թամարա Ջվարիձեին բժիշկներն ու կլինիկայի աշխատակիցները ճանապարհել են ծաղիկներով: Կլինիկայի տնօրինությունը տարեց հիվանդին 200 լարիի վաուչեր է հանձնել, որը ցանկության դեպքում կօգտագործի հետազոտությունների համար։