Լուրեր
Ինչ իրավիճակ է Վրաստանի ճանապարհներին
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով ամբողջ Վրաստանում, բացառությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ուղղության, անցկացվել են ակտիվ մաքրման և ավազ-աղ խառնուրդի թափման գործողություններ՝ ճանապարհներին խցանումներից խուսափելու համար։ Այս մասին տեղեկությունը տարածում է ճանապարհային վարչությունը։

Ըստ նրանց՝ առավոտից ճանապարհների առանձին հատվածներով արգելված է ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցի երթևեկությունը, իսկ որոշ հատվածներում երթևեկությունը թույլատրվում է միայն հակասայթակող շղթաներով։

Չնայած շարունակվող ճանապարհների մաքրման աշխատանքներին, տրանսպորտային միջոցների տեղաշարժը, բացի հորդառատ տեղումներից, երեկ դժվարացել է որոշ դեպքերում՝ ոչ սեզոնային անվադողերի առկայությունը։ Այս պահին, պայմանավորված ձնահոսքի վտանգի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում շարունակում է գործել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումը։ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի։

Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Ռիկոթի լեռնանցքի որոշ հատվածներում դեռևս արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։ Իսկ որոշ հատվածներում երթևեկությունը թույլատրվում է միայն հակասայթակող շղթաների կիրառմամբ։

Առատ ձյան պատճառով կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է նաև Խաշուրի-Ածղուրի, Սաչխերե-Օնի, Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի (Նաքերալայի լեռնանցք), Լենտեխի-Մելե, Մոնիշի-Քալակի, Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհահատվածներում: Լեռնային ճանապարհներին՝ Կորշա-Շատիլի, Կալա-Ուշգուլի, Փարավանի լեռնանցք, բոլոր տեսակի երթևեկությունն արգելված է։

Ճանապարհների դեպարտամենտը կոչ է անում բնակչությանը Վրաստանի ճանապարհներին և այն ճանապարհներին, որտեղ տեղումներ և ցածր ջերմաստիճաններ են սպասվում երթևեկեկ ձմեռային սեզոնային անվադողերով։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.