«Օմիկրոնը» 70 անգամ ավելի վարակիչ է, քան «դելտան»
COVID-19-ի «օմիկրոն» տարբերակը բազմապատկվում է մարդու բրոնխներում 70 անգամ ավելի արագ, քան «դելտան» և սկզբնական SARS-CoV-2 վիրուսը, պարզել են Հոնկոնգի համալսարանի գիտնականները:
«Հոնկոնգի համալսարանի բժշկության դպրոցի հետազոտողների ուսումնասիրությունը տալիս է առաջին տվյալները, թե ինչպես է օմիկրոնի տարբերակը վարակում մարդու շնչառական ուղիները: Նրանք պարզել են, որ վարակելիությունն ու բազմացումը 70 անգամ ավելի արագ է տեղի ունենում, քան «դելտա» շտամի ու սկզբնական SARS-CoV-2-ի դեպքում: Դա նշանակում է, որ, «օմիկրոնը» կարող է փոխանցվել մարդուց մարդ ավելի արագ, քան նախորդ տարբերակները»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստացել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, նոյեմբերի վերջին տեղի ունեցած արտակարգ նիստից հետո որոշեց դասակարգել Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը որպես մտահոգություն առաջացնող: ԱՀԿ-ն նոր շտամն անվանել է B.1.1.529 հունարեն omicron տառով: