Վրաստանում կենսապահովման նվազագույն մակարդակը կրճատվել է
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2021 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Վրաստանում կենսապահովման մակարդակը նվազել է։
2021 թվականի նոյեմբերին աշխատունակ տարիքի տղամարդկանց կենսապահովման նվազագույնը 223,7 լարի էր, դեկտեմբերին այդ ցուցանիշը նվազել է 0,2 թեթրիով՝ ընդհանուրը հասնելով 223,5 լարիի։
Միաժամանակ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, նոյեմբերի համեմատ միջին սպառողի կենսապահովման մակարդակը դեկտեմբերին նվազել է 0,1 թեթրիով և կազմել 198,0 լարի։
Գերատեսչության տվյալներով՝ 2021 թվականից, վիճակագրական աշխատանքային նոր ծրագրի համաձայն, այս ցուցանիշի արտադրությունը Ազգային վիճակագրական ծառայությունն այլևս չի իրականացնում։ Ինչպես նշվում է Ազգային վիճակագրական ծառայությունում, այս ցուցանիշը չի օգտագործվում պլանավորման և որոշումների կայացման որևէ գործընթացում:
Ազգային վիճակագրական ծառայությունը սահմանում է նվազագույն պարենային զամբյուղի կենսապահովման մակարդակը: Նվազագույն պարենային զամբյուղը պարունակում է սննդի այն քանակությունը, որը ֆիզիոլոգիապես անհրաժեշտ է աշխատունակ տարիքի տղամարդու բնականոն կյանքի և աշխատունակության համար։ Կենսապահովման պարենային զամբյուղը բաղկացած է 40 ապրանքից՝ հացից, մսից, կաթնամթերքից, բանջարեղենից և հրուշակեղենից։