24-ժամյա թեստը «Օմիկրոն» շտամի դեպքում չի գործում. Ցերցվաձե
Բնակչությունը պետք է միանշանակ իմանա, որ աշխարհում ոչ մի թեստ 100% ճշգրտությամբ պատասխան չի կարող ապահովել։ Բայց առկա թեստերն ավելի քիչ զգայուն են «Օմիկրոն»-ի, քան «Դելտա» շտամի նկատմամբ, հատկապես արագ թեստերը և հատկապես առաջին օրը, երբ վիրուսի զարգացումն օրգանիզմում բարձր չէ»,-այս մասին հայտարարում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը։
Նրա խոսքով, PCR թեստավորումը մնում է «Օմիկրոնի» հայտնաբերման հիմնական միջոցը:
Արագ, հակագեն, 24-ժամյա թեստը «Օմիկրոն» շտամի դեպքում չի գործում և չի կարող հայտնաբերել վարակը, այս մասին հրավիրած մամուլի ասուլիսում ասել է նաև իմունոլոգ-ալերգոլոգ Գիորգի Կամկամիձեն։
Նշենք, որ PCR թեստավորման մեթոդը հիմնված է վարակի մի քանի գեների հայտնաբերման վրա, հետևաբար անսխալ պատասխան ստանալու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան հակագեն թեստի դեպքում։
Այս պահին Վրաստանում լաբորատոր հաստատված է «Օմիկրոնի» 1009 դեպք։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Երեկվա տվյալներով՝ երկրում հաստատված էր «Օմիկրոնի» 951 դեպք։