Ցանկանում են արդյո՞ք ծնողները ուսումը շարունակել հեռավար
Հունվարի 17-ին սկսվող նոր կիսամյակից հանրակրթական դպրոցների 5156 աշակերտների ծնողներ ցանկություն են հայտնել անցնել առցանց ուսուցման։ Այդ մասին հայտնել են կրթության նախարարությունից։ Նրանց տվյալներով՝ չեղարկվել է առցանց կրթության 6277 հայտ։
ԿԳՆ-ից հայտնում են, որ հեռավար ուսուցում ցանկացողները պետք է գրանցվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կողմից ստեղծված կայքում՝ https://online.emis.ge։
Ըստ նրանց՝ առցանց ուսուցման հայտ լրացնելու/չեղարկելու համար կարելի է գրանցվել ամեն հինգշաբթի ժամը 00:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Նախարարությունից հայտնում են, որ նրանք, ովքեր աշնանային կիսամյակում ընտրել են հեռավար ուսուցման ձևաչափը և չեն չեղարկել, վերագրանցման կարիք չունեն։
Հիշեցնենք, որ 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակում սովորողների ծնողները նույնպես հնարավորություն ունեն ընտրելու հաճախելիության և հեռավար ուսուցման ձևի միջև։