Բացվել են թե ոչ Ախալցիխեում բոլոր դպրոցները
Ձմեռային արձակուրդներից հետո Ախալցիխեի քաղաքապետարանի բոլոր պետական և մասնավոր դպրոցներում վերսկսվել է ուսումնական գործընթացը։ Այս մասին «9-րդ ալիքի» մոտ հայտնեց տեղի կրթական ռեսուրսային կենտրոնի ղեկավարը։ Խաթունա Խմալաձեի խոսքով՝ դպրոցներում աշակերտների, ուսուցիչների և դպրոցի տնօրինության ներկայացուցիչների անվտանգությունը առավելագույնս պաշտպանված է։
«Ուսումնական գործընթացն իրականացվում է Առողջապահության նախարարության առաջարկությունների պահանջներին համապատասխան, բոլոր դպրոցները ներգրավված են թեստավորման գործընթացում, բոլոր ուսուցիչները թեստավորվել են մինչև ուսումն սկսելը»,- պարզաբանում է Խաթունա Խմալաձեն։
Ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը հայտնել է իր դիրքորոշումը ուսումնական գործընթացի մեկնարկի վերաբերյալ: Նրա առաջարկությամբ, չպատվաստված և միաժամանակ խրոնիկական հիվանդություններ ունեցող երեխաները, ցանկալի է ուսումը շարունակեն առցանց։ Նրա խոսքով, բազմազավակ ընտանիքներում ապրող երեխաների համար կրթությունը պետք է նույնպես շարունակվի առցանց։
Այս պահին ամբողջ երկրում պատվաստվել է ուսուցիչների և դպրոցական վարչակազմի 73%-ը: