Լուրեր
Բնակիչները բողոքում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ
Վրաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումում, այսօր բողոքի ցույցեր են անցկացվել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ։ 

Ալիք Մեդիայի փոխանցմամբ, մայրաքաղաքում ցուցարարները հավաքվել են Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) դիմաց։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները պահանջում են վերադարձնել մինչև 2015 թվականը գործող սակագները։

Բաթումիում ցուցարարները հավաքվել են Աջարիայի կառավարության շենքի մոտ։ Ցուցարարները եկել էին պաստառներով՝ «2012թ.՝ 1կՎտ հոսանք 11 թեթրի, 2022թ.՝ 1կՎտ 26.5 թեթրի», «Ապրիր այս ճշմարտությամբ», «Գործիր» գրություններով։

Քութայիսի քաղաքում ցույցը տեղի է ունեցել քաղաքապետարանի մոտ, որտեղ հավաքվել են ընդդիմադիր «ՄԱՇ» կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները։ «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նախագահ Գիգա Շուշանիայի խոսքով՝ տեղական իշխանությունները մտածում են միայն իրենց բարեկեցության մասին և թքած ունեն բնակչության կարիքների վրա։

Հիշեցնենք, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 2021 թվականի հունվարի 1-ից։ Կախված սակագնային ծրագրերից՝ թանկացումը տատանվել է 15%-ից 24%-ի սահմաններում։ Թբիլիսիի համար մինչև 101 կՎտժ սպառման նվազագույն սակագինը կազմում է 18,041 թեթրի, մինչև 301 կՎտժ՝ 22,053, 301-ից բարձր՝ 26,537 թեթրի։ Մարզերի համար մինչև 101 կՎտժ սպառման նվազագույն սակագինը կազմում է 17,731 թետրի, մինչև 301 կՎտժ՝ 21,707, 301-ից բարձր՝ 26,227 թեթրի։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.