SSSS


Լուրեր
Կոմունալ վճարների սուբսիդավորում՝ օգնություն, ոչ բոլորի համար
Կոմունալ ծառայությունների սակագների աճով պայմանավորված Վրաստանի բնակչության ամենակարիքավոր խմբի համար էլեկտրաէներգիայի և ջրի վճարների մի մասը բյուջեից կսուբսիդավորվի։ Փոխհատուցման ծրագրից կօգտվեն ինչպես Թբիլիսիի, այնպես էլ շրջանների բնակչությունը։ Այս որոշումը կառավարությունը կայացրել է փետրվարի 3-ին։ Տեղեկությունը տարածում է Ալիք Մեդիան:

Էլեկտրաէներգիայի սուբսիդավորումից կօգտվեն.
  • 70 000 և ցածր սոցիալական միավոր ունեցող շրջանների անապահով ընտանիքները (բացի Թբիլիսիից) կվճարեն 2015 թվականի սակագինը, ինչը նշանակում է, որ «Էներգո Պրո-Ջորջիայի» սոցիալապես անապահով բաժանորդները մինչև 100 կՎտժ էներգիայի սպառման համար կվճարեն 8,97 թեթրի (17 թեթրիի փոխարեն), 101-ից մինչև 300 կՎտ/ժ՝ 12,98 թեթրի (21,71 թեթրիի փոխարեն), 301 կՎտ/ժ-ից բարձր՝ 17,5 թեթրի (26,23 թեթրիի փոխարեն)։
  • Թբիլիսիում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց սոցիալական միավորը չի գերազանցում 70 հազարը, քաղաքապետարանից կստանան փոխհատուցում առավելագույնը 106 լարիի չափով, իսկ 70 հազարից 200 հազար սոցիալական միավոր ունեցող ընտանիքները՝ ոչ ավելի, քան 20 լարի։
  • Ինչպես Թբիլիսիում, այնպես էլ շրջաններում՝ 70 հազար սոցիալական միավորից մինչև 150 հազար միավոր ունեցող ընտանիքները, որոնք կօգտագործեն ոչ ավելի, քան 200 կՎտժ էլեկտրաէներգիա՝ կվճարեն 2020 թվականին գործող սակագինը կամ 3,5 թեթրիով պակաս։ Մինչև 100 կՎտժ օգտագործողները Թբիլիսիում կվճարեն 14,54 թեթրի, շրջաններում՝ 14,24 թեթրի, 101-ից մինչև 201 կՎտժ՝ Թբիլիսիում կվճարեն 18,56 թեթրի, շրջաններում՝ 18,21 թեթրի։
Ջրի սուբսիդավորումից կօգտվեն.

Թբիլիսիում, Ռուսթավիում և Մցխեթայում 70 հազար և պակաս սոցիալական միավոր ունեցող անապահով ընտանիքների համար ջրի վճարը կսուբսիդավորվի ամսական 100 լարիի չափով։

2022 թվականի հունվարի 1-ից ի վեր բնակչության ավելի քան 95 տոկոսի մոտ էլեկտրաէներգիայի վարձերը բարձրացել են։ Բնակչությունը սպառած 100 կՎտժ-ի դիմաց ստիպված է եղել վճարել 3,5 լարի ավել։

Նշենք, որ կոմունալ վճարները Վրաստանում թանկացել են 2021 թվականի հունվարի 1-ից։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.