Լուրեր
Կորոնավիրուսային իրավիճակը դպրոցներում
Վրաստանի ողջ տարածքում պետական ​​և մասնավոր դպրոցներում ուսումնական գործընթացը շարունակվում է խառը ձևաչափով։ Ըստ ԿԳՆ-ի՝ համաճարակաբանների հանձնարարականով՝ այս փուլում երկրի ողջ տարածքում գործող 2085 պետական ​​և 217 մասնավոր դպրոցներից 732-ը գործում է հեռավար ուսուցմամբ։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա ռիսկային խմբի 135 ուսուցիչ ցանկություն է հայտնել ուսուցումն իրականացնել հեռավար ձևաչափով։

Նրանց տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել ուսուցիչների 6,5%-ի և աշակերտների 2,5%-ի մոտ։ Այս պահին պատվաստվել է ուսուցիչների և դպրոցի տնօրինության ներկայացուցիչների 73.6%-ը։

«Ինչպես հայտնի է, հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի որոշմամբ՝ աշակերտների ծնողները հնարավորություն ունեն ընտրություն կատարել ներկա և հեռավար ուսուցման միջև։ Հետևաբար, Վրաստանի դպրոցներում կրթական գործընթացը շարունակվում է խառը ձևաչափով։

Ուսուցիչների և աշակերտների համար անվտանգ միջավայր ապահովելու համար Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները շարունակում են մշտադիտարկել Թբիլիսիի և Վրաստանի բոլոր շրջանների դպրոցները։ Դպրոցներն ամբողջությամբ ապահովված են համապատասխան ռեսուրսներով՝ մինչև ուսումնական տարվա ավարտը՝ վիրուսը կանխելու համար»,
– ասվում է կրթության նախարարությունից։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.