SSSS


Լուրեր
Վրաստանի դեսպանությունն անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի
Վրաստանն ուշադիր հետևում է Ուկրաինայում ընթացող գործընթացներին: Մենք մշտական ​​կապի մեջ ենք մնում մեր ուկրաինացի գործընկերների, ինչպես նաև մեր գործընկեր երկրների և կազմակերպությունների հետ, – ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ նկատի ունենալով Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման մեծ հավանականությունը՝ Վրաստանի դեսպանությունը Կիևում և գլխավոր հյուպատոսությունները Օդեսայում, Դոնեցկում (նստավայրը՝ Կիև) անցել են արտակարգ ռեժիմի։ Ուկրաինայի տարածքում Վրաստանի քաղաքացիների համար գործում է թեժ գիծ +380 (63) 376 77 68; +380 (93) 761 17 17

«Միևնույն ժամանակ, Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները մշտական ​​կապի մեջ են տեղում գտնվող Վրաստանի քաղաքացիների հետ և կոչ են անում հաշվի առնել ստեղծված անվտանգության բարդ միջավայրը։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը, ԵՄ անդամ երկրները կոչ են անում իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը։

Համապատասխանաբար, ստեղծված իրավիճակից ելնելով, կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին կապի մեջ մնալ Վրաստանի դեսպանատան հետ՝ ինչպես օպերատիվ տեղեկատվություն ստանալու, այնպես էլ քաղաքացիների կողմից Ուկրաինայից հեռանալու որոշման դեպքում նյութատեխնիկական ու տեղեկատվական աջակցության համար»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.