SSSS


Լուրեր
«Վրացական երազանք»-ը հիմնում է կանանց կազմակերպություն

 

«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, կուսակցության քաղխորհրդի որոշմամբ ստեղծվում է կուսակցության կանանց կազմակերպությունը։

Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Կոբախիձեն, ստեղծվում է կանանց կազմակերպություն՝ ապահովելու կուսակցական-քաղաքական գործընթացներում կանանց դերի և ներգրավվածության առավելագույն ակտիվացումը։

«Ուզում ենք տեղեկություններ փոխանցել կուսակցությունում նախատեսվող կառուցվածքային նորամուծությունների մասին։ Կուսակցության քաղխորհրդի որոշմամբ ստեղծվում է կուսակցության կանանց կազմակերպություն։ Ինչպես գիտեք, քաղաքական կուսակցության հետ կանանց կազմակերպություն ունենալը եվրոպական կայացած փորձ է: Կուսակցական-քաղաքական գործընթացներում կանանց դերի և ներգրավվածության առավելագույն ակտիվացումն ապահովելու նպատակով ստեղծվում է կանանց կազմակերպություն։ Տարբեր հանգամանքներից ելնելով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մեր կուսակցությունը կարողացավ քաղաքապետի 64 թեկնածուներից առաջադրել միայն երեք կին թեկնածուի, իսկ Սակրեբուլոյի անդամության թեկնածուներ առաջադրեցինք, ըստ էության, միայն մեր կողմից ներկայացված ընտրական քվոտայի շրջանակներում։ Հավանաբար բոլորս կհամաձայնվենք, որ նման տվյալները չեն համապատասխանում մեր հասարակության օբյեկտիվ պատկերին, և կանայք արժանի են շատ ավելի լայն ներկայացվածության բարձր պաշտոններում»,- ասել է Կոբախիձեն։

Միևնույն ժամանակ, Իրակլի Կոբախիձեի խոսքով, կանանց կազմակերպության ստեղծումը կնպաստի թիմի կին անդամների կարիերայի աճին և ճանապարհ կհարթի նրանց համար ավելի հաջողակ լինելու համար։ Թե՛ կուսակցական կառույցներում, թե՛ հանրային ծառայության մեջ։

«Կանանց կազմակերպությունը կապահովի մեր կուսակցության կին անդամների մասնագիտական ​​զարգացումը, կնպաստի տարբեր քաղաքների ու մարզերի կին կուսակցականների ավելի սերտ համագործակցությանն ու շփմանը։ Կանանց կազմակերպություն ստեղծելու նպատակով մինչև հաջորդ շաբաթվա վերջ Վրաստանի բոլոր շրջաններում կանցկացվեն հանդիպումներ։ Առաջիկայում տեղի կունենա «Վրացական երազանքի» կանանց կազմակերպության հիմնադիր ազգային համաժողովը, որը կընտրի կազմակերպության խորհուրդը, քաղաքային ու տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարները։ Ավելի ուշ կանցկացվեն կանանց կազմակերպության 11 քաղաքային և մարզային համաժողովներ, որոնք կընտրեն քաղաքային և մարզային կազմակերպությունների բյուրոները։ Մենք կարծում ենք, որ իշխող կուսակցության կանանց կազմակերպության ստեղծումը կօգնի ակտիվացնել կանանց դերը ոչ միայն կուսակցական և քաղաքական կյանքում, այլև նոր հնարավորություններ կստեղծի հասարակության մեջ կանանց իրավունքների և շահերի պաշտպանության համար»,- ասել է Կոբախիձեն։

 

Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.