Լուրեր
Սամցխե-Ջավախքի շրջանային լիազորի տեղակալը հայտարարագիրը լրացրել է թերի
Պետական ​​ներկայացուցիչների և նրանց տեղակալների մի մասը հայտարարագրերը լրացրել են թերի: Այս մասին կարդում ենք «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության կատարած ուսումնասիրության մեջ:

«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունն ուսումնասիրել է երկրում մունիցիպալիտետների բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց բիզնես-հետաքրքրություններն ու 2021 թվականին լրացրած հայտարարագրերը: Պարզվել է, որ Սամցխե-Ջավախքի պետական ​​ներկայացուցչի տեղակալ Զուրաբ Խաչիձեն 2021 թվականի օգոստոսին լրացված հայտարարագրում չի նշել իրեն պատկանող բնակարանը, որը գտնվում է Թբիլիսիի Անջափարիձեի փողոցում։

Նա նաև չի նշել, որ իր կինը՝ Նատալյա Ջորդանիան, բնակարան ունի Թբիլիսիի Կոստավա փողոցում։ Այս տեղեկությունը Խաչիձեի կողմից գրված էր նախորդ՝ 2020թվականի հայտարարագրում:

Զուրաբ Խաչիձեի հետ փորձեցինք պարզել, թե ինչու նա երկու տների մասին տեղեկություն չի ներառել հայտարարագրում, բայց նրա հեռախոսն անջատված է։ Մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին նաև մարզպետարանում:

«Գործող 36 պաշտոնյաներից 12-ը թերի են լրացրել հայտարարագիրը։ Նրանցից 6-ը ընկերությունում առկա բաժնեմասը կառավարման իրավունքով այլ անձի չեն փոխանցել։ Բացահայտվել է մի դեպք, երբ պաշտոնյան միաժամանակ եղել է ձեռնարկության տնօրենը, ինչպես նաև չի հայտարարագրվել ընտանիքի անդամին պատկանող ընկերությունը: 5 դեպքում պաշտոնատար անձինք հայտարարագրում չեն նշել իրեն և/կամ ընտանիքի անդամին պատկանող անշարժ գույքը»,- ասված է կազմակերպության հրապարակած հրապարակման մեջ։

Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.