SSSS


Լուրեր
Աշխարհը պատասխանատվության է ենթարկելու Ռուսաստանին. Ջո Բայդեն

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է պատերազմը, որը կհանգեցնի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների։ Վերջինս նաև հայտարարել է, որ աշխարհը պատասխանատվության է ենթարկելու Ռուսաստանին։

Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

«Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կբերի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների։ Միայն Ռուսաստանը է պատասխանատու այն մահերի ու ավերածությունների համար, որը կբերի այս հարձակումը։ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն միասնական և վճռական կերպով:Աշխարհը պատասխանատվության է ենթարկելու Ռուսաստանին։ Այսօր երեկոյան ես կհետևեմ իրավիճակին Սպիտակ տնից և կշարունակեմ կանոնավոր թարմացումներ ստանալ իմ ազգային անվտանգության թիմից: Վաղն առավոտյան կհանդիպեմ G7-ի իմ գործընկերների հետ, այնուհետև կխոսեմ ամերիկացի ժողովրդի հետ՝ հայտարարելու հետագա հետևանքների մասին, որոնք Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները կպարտադրեն Ռուսաստանին Ուկրաինայի և համաշխարհային խաղաղության և անվտանգության դեմ ագրեսիայի անտեղի ակտի համար: Մեր գործողությունները նաև կհամակարգենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու ուժեղ, միասնական պատասխան, որը կզսպի Դաշինքի դեմ ցանկացած ագրեսիա: Այսօր երեկոյան ես և Ջիլն աղոթում ենք Ուկրաինայի խիզախ և հպարտ ժողովրդի համար»,- ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

 

Facebook Twitter
თეგები: Ուկրաինա / պատերազմ /
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.