Լուրեր
Եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը պարզաբանում է, որ մաքսային վարչության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները, ցանկացած տեսակի ապրանք՝ ռազմական և կրկնակի նշանակության, ինչպես նաև պատժամիջոցների մասնակից երկրների կողմից պատժամիջոցային ցուցակում հայտնված բոլոր ապրանքները ենթակա են խիստ մաքսային հսկողության,- ասվում է նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ։

Եկամուտների ծառայության տվյալներով, մաքսային հսկողության են ենթարկվում Ռուսաստանից և Բելառուսից Վրաստան ներկրվող պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերաարտահանումը։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ԱՄՆ-ը, ինչպես նաև Միացյալ Թագավորությունը, Եվրամիությունը և տնտեսական պատժամիջոցների կիրառման գործընթացում ներգրավված երկրները որոշել են կիրառել որոշակի սահմանափակումներ՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նկատմամբ, սահմանված ապրանքով առևտրի առնչությամբ:

Այս նկատառումով ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը պարզաբանում է, որ մաքսային վարչության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները, ցանկացած տեսակի ապրանք՝ ռազմական և կրկնակի նշանակության, ինչպես նաև պատժամիջոցների մասնակից երկրների կողմից պատժամիջոցային ցուցակում հայտնված բոլոր ապրանքները ենթակա են խիստ մաքսային հսկողության:

Պարզաբանում ենք նաև, որ Ռուսաստանից և Բելառուսից Վրաստան ներմուծվող ապրանքների վերաարտահանումը, ինչպես նաև Վրաստանից նույն երկրներ (պատժամիջոցի ենթարկված անձինք և ընկերությունները նույնպես վերահսկվում են վերաարտահանման ժամանակ) վերաարտահանումը ենթակա են մաքսային վերահսկողություն:

Բացի այդ, պետք է նշել, որ Վրաստան ներմուծվող պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանումը խիստ վերահսկվում է, որպեսզի պատժամիջոցներին մասնակից երկրներում ռուսական կամ բելառուսական ապրանքներ չհայտնվեն կամ հակառակը։

Եկամուտների ծառայությունը կրկնում է, որ Վրաստանի տարածքով ապրանքների տարանցման ժամանակ հատկապես խստացվում է ռազմական և կրկնակի նշանակության ապրանքների (ինչպես նաև պատժամիջոցային այլ ապրանքների) տեղափոխման մաքսային հսկողությունը։ Բեռների տարանցման ժամանակ ուշադրություն է դարձվում նաև պատժամիջոցների տակ գտնվող անձանց և ընկերություններին։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը կոչ է անում բոլորին, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, զերծ մնալ կեղծ տեղեկությունների տարածումից և նշում, որ գործակալությունը յուրաքանչյուր խախտման կարձագանքի օրենքով սահմանված կարգով»,- ասված է հաղորդագրությունում։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.