Լուրեր
Մայիսի 24-ից մեկնարկում է առաջին դասարանցիների համընդհանուր էլեկտրոնային գրանցումը
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը մայիսի 24-ին՝ ժամը 09:00-ից, կսկսի Վրաստանի հանրային հաստատություններում առաջին դասարանցիների համընդհանուր էլեկտրոնային գրանցումը, որը կավարտվի հունիսի 15-ի վերջին։

Կրթության նախարարությունից հայտնում են, որ գրանցումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքի՝ register.emis.ge-ի միջոցով՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից։ (Համընդհանուր գրանցման հրահանգ – https://mes.gov.ge/mesgifs/1653291639_Instruqcia%202022.pdf):

Երեխայի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը դպրոցներ կներկայացվեն 2022 թվականի հունիսի 16-ից մինչև հունիսի 30-ը։ Սահմանված ժամկետներում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի։

Վրաստանի հանրակրթական հաստատության առաջին դասարան սովորողին ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

. Աշակերտի օրինական ներկայացուցչի դիմումը, որը պետք է ներառի օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի մասին տեղեկատվություն.

. Աշակերտի ծննդյան վկայականի կամ նույնականացման վկայականի պատճենը կամ Վրաստանում բնակության թույլտվության պատճենը (եթե այդպիսիք կան).

. Օրինական ներկայացուցչի նույնականացման քարտի պատճենը կամ Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե այդպիսիք կան):

Փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է ուղեկցվեն վրացերեն թարգմանությամբ՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոններով: Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ 2022-2023 ուսումնական տարում առաջին դասարան կընդունվեն այն երեխաները, ովքեր մինչև հոկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան։

Որոշումն ընդունվել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության և խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի համատեղ որոշմամբ՝ քաղաքացիների խնդրանքով։

III փուլ – Համընդհանուր էլեկտրոնային գրանցման ավարտից հետո հուլիսի 4-ից հուլիսի 12-ը կմեկնարկի դպրոցների գրանցման 4-րդ փուլը։ Այս փուլում ազատված թափուր տեղերը կամ թափուր տեղերը կօգտագործվեն I, II և III փուլերում չգրանցված կամ իրենց գրանցումը փոխել ցանկացող աշակերտների գրանցման համար: Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում ծնողներին ուշադիր ուսումնասիրել գրանցման պայմանները, որպեսզի իրենց երեխան կարողանա ժամանակին և անխափան մուտք գործել դպրոց։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.