Բախում ոստիկանի և աշխատակիցների միջև՝ միջադեպ Սամցխե-Ջավախքում
Գործադուլի 7-րդ օրը՝ «IDS Բորժոմ»-ի աշխատակիցները սկսել են N1 և N2 գործարանների լայնածավալ պիկետավորումը։ Աշխատակիցները ամբողջությամբ արգելափակել են մուտքերը:
Առավոտյան, ժամը 07:00-ից աշխատակիցները հավաքվել էին մուտքերի մոտ։ Գործարանի մոտ աննախադեպ բազմաթիվ իրավապահներ են մոբիլիզացված՝ թե՛ պարեկային, թե՛ անվտանգության ոստիկաններ։ Նրանք կոչ են արել աշխատողներին չփակել ճանապարհն ու դադարեցնել պիկետավորումը:
Առավոտյան փոքր միջադեպ է տեղի ունեցել, ոստիկանները կոչ են արել աշխատողներին լքել տարածքը, սակայն գործադուլավորները հրաժարվել են: Վարչակազմի մի քանի աշխատակիցների, որոնց մեծ մասը մենեջերներ են, հասցրել են այցելել գործարան։ Գործարանի մնացած աշխատակիցները հրաժարվել են շենք մտնել, այդ թվում՝ լաբորատորիայի աշխատակիցները։
Գործադուլ անող աշխատողների նպատակն է թույլ չտալ վարչակազմի աշխատակիցների մուտքը գործարան։ Ասում են՝ այս որոշումը կայացվել է ստեղծված իրավիճակի պատճառով։ Նրանք նաև հավաստում են, որ վարչակազմը աշխատողներ է բերում այլ շրջաններից, ինչպես նաև Ռուսաստանից և Ուկրաինայից՝ գործադուլ անող աշխատակիցներին փոխարինելու համար։
Այս առնչությամբ գործադուլ անող աշխատակիցները հայտարարություն են տարածել։
«IDS Բորժոմի Վրաստան»-ի վարչակազմը սադրանքի և աշխատակիցների միջև առերեսման նպատակով, Վրաստանի մարզերից, ինչպես նաև Ռուսաստանից և Ուկրաինայից աշխատողներին, եռակի անգամ ավելի աշխատավարձ են խոստանում, դրանով կազմակերպում է «Բորժոմի» գործարանի աշխատակիցների փոխարինումը: Ընկերությունը պատրաստ է ավելի շատ աշխատավարձ վճարել մյուս աշխատակիցներին և պատժել սեփական աշխատակիցներին, այլ ոչ թե փոխհատուցել երկու ամսվա աշխատավարձը։
Եթնելով վերոնշալից, գործադուլավորների որոշմամբ, մինչև աշխատավարձերի վճարումը, 50 ապօրինի աշխատանքից ազատվածներ, մինչ ժամկետային պայմանագրերով աշխատողներին հին պայմանագրերի վերադարձը, ստաժորների և այլ կարևոր հարցերի լուծումը5 կիրականացվի բոլոր մուտքերի խաղաղ պիկետավորում:
«IDS Բորժոմ»-ի այս որոշումը ծառայում է արհեստական էսկալացիային, և մենք զարգացումների ողջ պատասխանատվությունը դնում ենք ինչպես ընկերության, այնպես էլ Վրաստանի կառավարության վրա, քանի որ կառավարությունը ոչինչ չի արել իրավիճակը դեէսկալացնելու համար», – ասվում է հայտարարության մեջ։