Ղրիմ-Կոնգոյի երեք նոր դեպք Սամցխե-Ջավախքում
Սամցխե-Ջավախեթում ևս երեք մարդու մոտ հաստատվել է Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդը։ Վիրուսային վարակի նոր դեպքեր են գրանցվել Ախալցիխեի մունիցիպալիտետի Կլդե, Զիկիլիա և Ադիգենի մունիցիպալիտետի Շոլավերի գյուղերում։ Սամցխե-Ջավախքի հիվանդությունների վերահսկման տարածաշրջանային կենտրոնի տվյալներով՝ նրանք երեքն էլ բուժվում են կլինիկաներում՝ Ղրիմ-Կոնգոյին բնորոշ ախտանիշներով, սակայն հիվանդությունը լաբորատոր հաստատվել է այսօր՝ հունիսի 6-ին։
Մինչ այժմ տարածաշրջանում գրանցվել էր Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդի 14 դեպք։ Այսօրվա տվյալներով թիվը հասել է 17-ի։ Մահվան փաստ է գրանցվել նաեւ Սամցխե-Ջավախքում։ Շոլավերի գյուղում բնակվող 65-ամյա տղամարդը մայիսին մահացել է վիրուսային վարակից։
Սամցխե-Ջավախքը ճանաչվել է վիրուսի կենտրոն: