Ջավախքում սպասվում է էլեկտրականության անջատում (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հունիսի 16-ին ժամը 12:00-18:30-ը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա և Սաղամո գյուղերի բաժանորդների էլեկտրամատակարարումը կսահմանափակվի:
Ժամը 12:00-18:00-ն կհոսանքազրկվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Իխտիլա, Մերենիա, Ագանա, Կոչիո, Սիրկվա, Փոքր Սամսար և հարակից գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: