Ուժեղ կարկուտ Սամցխե-Ջավախքում
Տեսանյութը փոխանցել է Ռուսա Զազաձեն:
Ասպինձայի քաղաքապետարանում գյուղեր են հեղեղվել: «9-րդ ալիքի» տվյալներով՝ կարկուտ է տեղացել Նաքալակևիում և Թմոգվիում։ Տեղացիների խոսքով՝ աղետը տեւել է մոտ 10 րոպե։ Ուժեղ կարկուտը վնասել է ծառեր, ցանքատարածություններ և բույսեր։
«Կարկուտը տեղացել է երեկոյան ժամը 7-8-ի սահմաններում։ Այն տեւեց 10-20 րոպե։ տեղումները դեռ շարունակվում են »,- 9-րդ ալիքին ասել է Նաքալակեւիի բնակիչ՝ Բեսիկ Բերիձեն։
Արդյոք աղետը վնասե՞լ է քաղաքապետարանի մյուս գյուղերը՝ այս հարցով դիմեցինք Ասպինձայի քաղաքապետ Ռոստոմ Մագրակվելիձեին: Նա ասաց, որ այս երկու գյուղերում փոքր կարկուտ է նկատվել, որը լուրջ վնաս չի հասցրել։