Այլ երկրի քաղաքացին Վրաստանում կարող է թոշակ ստանալ
Վրաստանի կառավարությունը ընդունել է նոր որոշում, որի համաձայն այլ երկրի քաղաքացին Վրաստանում կարող է թոշակ ստանալ: Սա այն դեպքում, եթե անձը ունի մշտական կացության իրավունք և վերջին 10 տարում օրինավոր ապրել է Վրաստանում: Ուստի, երկքաղաքացիություն ունեցող իր քաղաքացիներին Վրաստանը թույլ է տվել կենսաթոշակ ստանալ միաժամանակ երկու երկրում։
Հունիսի 1-ից Վրաստանն այլևս օտարերկրյա քաղաքացիներից տեղեկանք չի պահանջի այն մասին, որ այլ երկրում թոշակ չի ստանում:
Օրենսդրության փոփոխությունն ընդունվել է կառավարության 2022 թվականի հունիսի 13-ի N310 որոշմամբ։
Մինչ այժմ, ըստ օրենքի, երկքաղաքացիություն ունեցող անձինք կարող էին կենսաթոշակ ստանալ միայն մեկ երկրում, ըստ իրենց ցանկության:
Հիշեցնենք. Վրաստանում կենսաթոշակ տրվում է 60 տարեկանից` կանանց, 65 տարեկանից` տղամարդկանց։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում թոշակ է ստանում մոտ 794,4 հազար քաղաքացի` 417,4 հազարը 70 տարեկանից բարձր։