Լուրեր
Որքա՞ն գումար է անհրաժեշտ իդեալական կյանքի համար
Հիշու՞մ եք Օստապ Բենդերի հայտնի հարցը Շուրային.«Շուրա, քեզ որքա՞ն գումար է պետք երջանիկ լինելու համար»:

Ամերիկյան Համալսարանական հոգեբանների նոր հետազոտության համաձայն, մարդկանց մեծամասնության պատասխանը 10 միլիոն դոլար է:Բայց ոչ ամերիկացիները, ովքեր ասում են, որ իրենց առնվազն 100 միլիոն դոլար է պետք և հաճախ պնդում են անգամ ՝100 միլիարդ դոլար:

Ամերիկյան համալսարանների ակադեմիկոսները պարզել են, որ հակառակ այն ենթադրության, որ բոլորն ուզում են հնարավորինս հարուստ լինել, մարդկանց մեծ մասն ասում է, որ երջանիկ կլինի անգամ մի քանի միլիոնով:

Ամբողջ աշխարհից գրեթե 8000 մարդկանց շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրների 86%-ում մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ կարող է հասնել իդեալական կյանքի 10 միլիոն դոլարով կամ ավելի քիչ:

Մեծ Բրիտանիայում ամենահայտնի պատասխանը (26%) եղել է 1 մլն դոլար, իսկ մեծամասնությունն ասել է, որ 10 մլն դոլար կամ ավելի քիչ գումարը բավարար կլինի: Տասներեք տոկոսն ասել է, որ կցանկանար 100 միլիարդ դոլար կամ ավելի:

«Անսահմանափակ կարիքների գաղափարախոսությունը, երբ ներկայացվում է որպես մարդկային բնույթ, կարող է սոցիալական ճնշում ստեղծել մարդկանց համար՝ գնելու ավելին, քան իրականում ցանկանում են», – կարծում են հետազոտության հեղինակները:

«Բացահայտելը, որ մարդկանց մեծամասնության իդեալական պատկերացրած կյանքն իրականում բավականին չափավոր է, կարող է սոցիալական առումով ավելի պարզ դարձնել մարդկանց վարքագիծը, որն ավելի համահունչ է այն բանին, ինչը նրանց իսկապես երջանիկ է դարձնում, և աջակցել ավելի ուժեղ քաղաքականությանը, որը կօգնի պաշտպանել մոլորակը»,-ասում է հոգեբան Դոկտոր Ռենատա Բոնջիորնոն:

Քաղաքական գործիչների և ազդեցիկ հայտնիների աճող կոալիցիան կոչ է անում ամբողջ աշխարհում մտցնել հարստության հարկեր՝ օգնելու փակել հասարակության ամենահարուստների և ամենաաղքատների միջև ապշեցուցիչ անջրպետը:

Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսը կոչ է արել Միացյալ Թագավորության կառավարությանը հարստության հարկ սահմանել գերհարուստների համար՝ օգնելու հաղթահարել «պարուրաձև անհավասարությունը», որը, ըստ նրա, «խորապես վնասում է մեր հավաքական բարոյականությանը և վստահությանը»:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.