Ախալցիխեի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել
Ախալցիխեի քաղաքապետարանը 26 թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարել։ Ինքնակառավարման մարմինների որոշ պաշտոնների համար հայտարարվել է բաց մրցույթ, իսկ որոշ թափուր պաշտոնների համար կանցկացվի ներքին մրցույթ։ (Ներքին մրցույթը հայտարարվում է պետական հիմնարկի մակարդակով, և դրան մասնակցելու իրավունք ունի այնտեղ աշխատող պաշտոնյան։)
Մրցույթն անցկացվելու է երեք փուլով՝ հայտերի ընտրություն, բանավոր առաջադրանք և հարցազրույց։ Քաղաքացիական ծառայության բյուրոյի կայքում դիմումն ուղարկելու վերջնաժամկետն է հուլիսի 23-ը։