Երեւանը պետք է շուտ արթնանա․ Հրաչյա Սարգսյան
Երեւանը պետք է շուտ արթնանա, իսկ բոլոր վարչական շրջաններում առավոտյան ժամը յոթից պետք է երաժշտություն հնչի։ Այս մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Ես չէի մտածում, որ Երեւանի եւ մարզերի բնակիչներն այդքան պատասխանատվությամբ կվերաբերվեն Երեւանին․․․Նրանք իրենց վերաբերմունքը ցուցաբերեցին տեղի ունեցածի հանդեպ։ Դա շատ լավ է եւ գովելի։ Երեւանի քաղաքապետարանի աշտարակի ժամերից կհնչի մայրաքաղաքի հիմնը։ Երաժշտությունը գրել է Էդգար Հովհաննիսյանը, իսկ բառերը՝ գրող Պարույր Սեւակը։ Այս երաժշտությունը կհնչի ժամը մեկ 3-4 վայրկյան։ Վարչական շրջաններում կտեղադրվի համապատասխան համակարգը, որը կվերարտադրի տվյալ երաժշտությունը»,-ասաց Սարգսյանը։