Լուրեր
Երևանի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն. կա զոհ (Տեսանյութ)
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն` ըստ նախնական տվյալների` հրդեհի բռնկմամբ: Մեծ թվով քաղաքացիներ հայտնվել են փլատակների տակ: Կա մեկ զոհ: 

Պայթյունի հետևանքով զոհվածը միջին տարիքի տղամարդ է:

26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Վնասվել են մեծ թվով ավտոմեքենաներ, խանութներ: Պայթյունի ծուխն ու կրակը տեսանելի է եղել անգամ մի քանի կիլոմետրից:

«Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի երեք կողմից փլուզման վտանգ կա, տեղեկացրնում է Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը` հավելելով, որ ԱԻՆ-ն աշխատում է ուժեղացված ռեժիմով, դյուրավառ պայթուցիկները դեռ շարունակում են պայթել:

Շուրջ մեկ տարի առաջ էլ այս նույն շուկայում` կենտրոնական մասնաշենքում, հրդեհ էր բռնկվել: Այն ժամանակ այրվել էին խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Տոնավաճառի տաղավարներից մեկն էլ այրվել էր 2013-ին:

Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.