Պատերազմի ու շոգի պատճառով Գերմանիայում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա վեց անգամ
Պատերազմի ու շոգի պատճառով Գերմանիայում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա վեց անգամ,- գրում է «Bloomberg»-ը։ Ինչպես գրում է գործակալությունը, Գերմանիայում էլեկտրաէներգիայի մեկ մեգավատ/ժամի արժեքը հաջորդ տարվանից կկազմի 477,5 եվրո։ Սա գրեթե վեց անգամ ավելի է, քան նախորդ տարի։ Նշենք, որ Գերմանիայում էլեկտրաէներգիայի սակագինը վերջին երկու ամսում գրեթե կրկնապատկվել է։
Էներգիայի գների աճը մեծացնում է աճող մտավախությունները այն մասին, թե Եվրոպան կկարողանա՞ ձմռանը բավարարել սպառողների պահանջարկը՝ բնական գազի սահմանափակ մատակարարումներով: Բացի այդ, սաստիկ երաշտը ճնշում է շուկայի վրա՝ լրացուցիչ ծանրաբեռնելով ենթակառուցվածքները:
Էլեկտրաէներգիայի սակագինը խթանում է գնաճը, որը բարձրացնում է սպառողական գները։