Բորժոմիում բռնկված հրդեհը մինչ այժմ հնարավոր չէ ամբողջությամբ մարել
Բորժոմի հովտում հրդեհը մարել դեռևս չի հաջողվում. Զորեթի գյուղի հարակից անտառում հրդեհը բռնկվել է երեկ՝ օգոստոսի 19-ին։ Ինչպես պարզաբանել են Արտակարգ իրավիճակների կառավարման հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հրդեհը տեղայնացված է, կատարվում են ամբողջովին մարման աշխատանքներ։
Պատճառն անհայտ է։ Նաեւ պարզված չէ, թե հրդեհն որքան տարածք է ծածկել։
Բորժոմի հովտում հրդեհը բռնկվել է երեկ՝ ժամը 19։00-ի սահմաններում։ Հավանաբար քամին է խանգարում հրդեհի լիարժեք մարմանը: