Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է եղանակի վատթարացման մասին։
Գործակալության տեղեկություններով՝ Վրաստանում սպասվում է ցուրտ և խոնավ օդային զանգվածների տարածում, ինչի պատճառով Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև, տեղ-տեղ առատ, քամի՝ արևմտյան ուղղությամբ։
Օդի ջերմաստիճանը էապես կնվազի, սակայն սեպտեմբերի 8-ից կբարելավվի և ջերմաստիճանը կբարձրանա։
«Սեպտեմբերի 4-ից Վրաստանում սպասվում է զով և խոնավ օդային զանգվածների տարածում, ինչի պատճառով Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են անձրևներ, տեղ-տեղ առատ՝ արևմտյան ուժեղ քամու հետևանքով։ Օդի ջերմաստիճանը էապես կնվազի: Ծովում սպասվում է 2-3 բալ ուժգնությամբ փոթորիկ»,- ասվում է գործակալության տեղեկատվության մեջ։
Սամցխե-Ջավախքում սպասվում է փոփոխական եղանակ: Վաղը՝ սեպտեմբերի 6-ին, Ախալցիխեում ցերեկը սպասվում է 21, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա Ախալքալաքում ցերեկը կլինի 17, գիշերը՝ 8 աստիճան։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 15, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 26 աստիճան, իսկ գիշերը սպասվում է 17 աստիճան տաքություն։