Որքա՞ն արժեն ավիատոմսերը Ռուսաստանից դեպի Վրաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո երկրում իրավիճակը օրեցօր լարվում է։
Կրեմլի ղեկավարի ելույթից մի քանի ժամ անց դեպի Թբիլիսի ավիատոմսերի պահանջարկը մեծացավ, քաղաքացիները google-ում մեծացած ինտենսիվությամբ գրում էին «ինչպես լքել Ռուսաստանը» արտահայտությունը, այս տվյալները հրապարակում է Google Trends-ը։ Բացի այդ, մոբիլիզացիայի հայտարարությունից հետո Մոսկվայի ֆոնդային բորսայի ինդեքսը նվազել է գրեթե 10%-ով։ Այս ամենը տեղի է ունեցել 24 ժամից էլ քիչ ժամանակում։
Աճող պահանջարկի ֆոնին Մոսկվայից Թբիլիսի տոմսի արժեքը միայն մեկ ուղղությամբ արժե գրեթե 2000 դոլար։ Բացի այդ, Մոսկվայից Թբիլիսի մինչև սեպտեմբերի վերջ բոլոր ավիատոմսերն արդեն վաճառվել են։
Ռուսաստանում մոբիլիզացիայի հայտարարման առաջին երկու օրերին վաճառվել են դեպի Երևան, Ստամբուլ և Թբիլիսի բոլոր ավիատոմսերը։ Այս պահին կան ավիատոմսեր այս ուղղությամբ, սակայն դրանց գները համեմատաբար բարձր են։
Մոսկվայից Թբիլիսի ուղիղ չվերթներ չկան։ Ռուսաստանից Վրաստան կարող եք հասնել միայն տարանցիկ կամ ուղիղ ճանապարհով՝ Լարսով։ Մոսկվա-Ստամբուլ-Թբիլիսի ուղղությամբ ավիատոմսի արժեքն առաջիկա օրերին տատանվում է 1300-5100 դոլարի սահմաններում։
Երկու օր առաջ Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսն արժեր 4500-5000 ԱՄՆ դոլար (290000-310000 ռուբլի), իսկ այժմ արժեքը նվազել է մինչև 1000-3500 դոլար (58000-21000 ռուբլի): Ինչ վերաբերում է Մոսկվա-Ստամբուլ ավիատոմսերին, ապա ներկայումս ուղիղ չվերթի համար արժեն 1200-4000 ԱՄՆ դոլար։
Վրաստան ժամանողների թիվը կտրուկ աճել է 2022 թվականի սեպտեմբերի 22-ից հետո, երբ ՌԴ նախագահը հայտարարեց մասնակի մոբիլիզացիայի մասին։