Լուրեր
Ֆերմերները կարող են ֆինանսական աջակցություն ստանալ
Հոկտեմբերի 31-ից Վրաստանի Գյուղական Զարգացման Գործակալությունը (RDA) կսկսի ֆերմերների հայտադիմումերի ընդունման հերթական փուլը՝ «Այգիների բաղադրիչ» ենթածրագրին «Տնկի՛ր ապագան» ծրագրին մասնակցելու համար, որի շրջանակներում նրանք կկարողանան պետական համաֆինանսավորում ստանալ բազմամյա մշակաբույսերի այգիների ստեղծման, ինչպես նաև այդպիսի այգիներում կաթիլային ոռոգման համակարգերի կազմակերպման նպատակով։ Գրում է Jnews.ge-ն:

RDA-ի տեղեկատվության համաձայն՝ հայտերն ընդունվելու են մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը։

Ծրագրին մասնակցելու պայմանները, հիմնականում, մնում են նույնը։ Ենթածրագրի շահառուներ կարող են լինել ինչպես Վրաստանի ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։ Ծրագիրը տարածվում է 0,5 հա-ից մինչև 50 հա հողատարածքների վրա: Միևնույն ժամանակ, հողատարածքը պետք է պաշտոնապես գրանցված լինի (Հանրային ռեեստրի ազգային գործակալությունում) և հանդիսանա շահառուի սեփականությունը կամ լինի վարձակալված, այն էլ՝ վարձակալության մնացած ժամկետը պիտի լինի առնվազն 10 տարի:

Հայտատուի կողմից այգի հիմնելու հայտը ներկայացնելու պահին, տեղում հողատարածքը պետք է մշակված լինի առնվազն 40 սմ խորությամբ: Բացի այդ, տեղանքը պետք է ապահովված լինի ջրով (հողատարածքում անցկացված ջրի, ջրհորի կամ ջրափոսի հաշվին), կամ տարածքի պարագծից առավելագույնը 500 մետր հեռավորության վրա պետք է գտնվի ջրի մշտական աղբյուր (գետ, լիճ, ջրանցք)։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են RDA-ից, այնպիսի մշակաբույսերի դեպքում, ինչպիսիք են պիստակը, ձիթապտուղը, ազնիվ դափնին, պնդուկը (եթե նախատեսվում է տնկել Գուրիայի, Աջարիայի և Սամեգրելոյի շրջաններում), հնարավոր է նաև ջրով չապահովված նոր այգու պետական համաֆինանսավորումը:

Այգիների տնկման պետական համաֆինանսավորման ստանդարտ չափը կազմում է տնկիների արժեքի առավելագույնը 70%-ը (ֆինանսավորման սահմանաչափով` կախված բերքից և տնկիների գնման վայրից` տեղական թե արտասահմանյան տնկարանում): Գյուղատնտեսական կոոպերատիվների, ինչպես նաև բաժանարար գծին հարող գյուղերի և բարձրալեռ բնակավայրերի համար համաֆինանսավորման չափը նախատեսված է 80%-ի սահմանում։

Որոշակի պահանջներ են սահմանվել նաեւ տնկիների ծագման հետ կապված։ Վրաստանում դրանք կարելի է գնել միայն «Տնկի՛ր ապագան» ծրագրի շրջանակներում ընտրված հավաստագրված տնկարաններից: Սածիլների ներմուծումը թույլատրվում է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, ԵՄ երկրներից, ինչպես նաև մի շարք այլ երկրների, մասնավորապես՝ Ուկրաինայի, Բելառուսի, Սերբիայի և Թուրքիայի կոնկրետ տնկարաններից։ Ըստ RDA-ի՝ ծրագրին մասնակցել ցանկացողները, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է լաբորատոր եզրակացություններ ներկայացնեն՝ բնահողի որակի, ինչպես նաև մշակաբույսերի դրան համապատասխանության վերաբերյալ, որոնք մտադիր են տնկել:

Հատկանշական է, որ այս ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվների համար լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրվում այգու քիմիական մշակման սարքերի համար՝ ոչ ավելի, քան 5000 լարիի (1,8 հազար դոլար) չափով։ Բացի ֆինանսական օգնությունից, շահառուներին առաջարկվում է նաև տեխնիկական աջակցություն՝ ինտենսիվ այգիների խնամքի թեմատիկայով թրեյնինգներ:

Ինչպես նշում են RDA-ից, նույն անձը կարող է մի քանի ծրագրեր ներկայացնել ենթածրագրի գծով, սակայն դրանց համար նախատեսված համաֆինանսավորումը չպետք է գերազանցի, ընդհանուր առմամբ, 250 հազար լարին (90,3 հազար դոլար), իսկ ընդհանուր հողատարածքը՝ 50 հեկտարը։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.