Լուրեր
Կենդանակերպի որ նշաններին է Նոյեմբերին սպասվում հարստություն ու հաջողություն
Շատերին է հետաքրքրում, թե ինչ է սպասվում նոյեմբեր ամսին՝ աստղագիտական ​​կանխատեսումների համաձայն։ Հոդվածում կիմանաք, թե առաջիկայում ինչ նորություններ կարող եք ակնկալել կենդանակերպի նշաններից։ Նաև, Նոյեմբերը արևելյան հորոսկոպի շատ ներկայացուցիչների համար հնարավորությունների շրջան կլինի։ Ուստի կարևոր է բաց չթողնել ձեր հնարավորությունը։

Խոյ
Ձեզ սպասվում է հրաշագեղ ամիս՝ լի կրքով ու անսահմանափակ էներգիայով։ Ինչ էլ անեք, անպայման հաջողության կհասնեք։ Ձեր «Ես ուզում եմ»-ը կվերածվի «ես կարող եմ», պետք է միայն մի փոքր համբերություն ու ջանք գործադրել։ Արդյունքում հաղթանակը կլինի ձերը։ Դա վերաբերում է աշխատանքին և ֆինանսներին։

ՑԼԵՐ
Ձեր սիրելի էակն այնքան էլ շփվող չի լինի։ Նույնիսկ եթե փորձեք նրա հետ խոսել կամ անկեղծ զրուցել, դժվար թե ձեզ մոտ ստացվի։ Բայց մի անհանգստացեք, ամեն ինչ կկարգավորվի։ Փորձեք ավելի հանդուրժող լինել։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հետաքրքիր մարդիկ հետաքրքիր առաջարկներ կանեն, եւ դուք կսկսեք ընտրել։ Կարեւոր ու վճռական կլինի սիրելի անձնավորության խոսքը, քանզի նրա հստակ որոշումը կօգնի ընտրություն կատարել։ Դուք կհետեւեք նրա խորհրդին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Երբեմն սիրելի անձնավորության հետ հարաբերություններում պետք է ավելի վճռական եւ անգամ խիստ լինել։ Դուք մեծ կարեւորություն կտաք դրան։ Այո, դժվար է խիստ լինել մեկի նկատմամաբ, ում սիրում ես, բայց երբեմն հանուն սիրո փրկության պետք է նաեւ նման քայլերի դիմել։

ԱՌՅՈՒԾՆԵՐ
Պետք է փորձեք շատ հեռատես լինել ու հասկանալ, թե ինչպես կարող են իրադարձությունները զարգանալ, ինչ հետեւանքներ կլինեն, ինչ քայլեր կարող եք սպասել սիրելի էակից։ Զգոն եղեք, քանզի ձեր սիրելին կանգնած կարեւոր խնդրի առաջ, որի լուծումը դեռ չի գտել։

ԿՈՒՅՍԵՐ
Ձեր ընտրյալը օգնության կարիք ունի։ Աստղերը հուշում են անպայման աջակցել սիրելիին՝ առանց երախտագիտության ակնկալիքի։ Թող ձեզ համար լավագույն «շնորհակալությունը» լինի սիրելիի խնդրի բարեհաջող լուծումը։

ԿՇԵՌՔՆԵՐ
Ուշադիր լսեք, թե ինչ է ասում սիրելի էակը՝ նույնիսկ եթե նա իսկապես շատ խոսի։ Միգուցե նրա մտքերի հոսքի մեջ գտնեք վաղուց ձեզ տանջող հարցի պատասխանը, որը կփոխի ձեր հարաբերությունների ընթացքը։

ԿԱՐԻՃՆԵՐ
Կարիճները ուրիշների անձնական խնդիրներով ավելի շատ են զբաղվելու, քան սեփականով։ Իհարկե, դա ունի եւ իր դրական, եւ բացասական կողմերը։ Հավանաբար, դուք լուրջ խնդիրներ չեք ունենա, այդ պատճառով տարված կլինեք մյուսներին օգնելով։ Դե ինչ, կարելի է շնորհավորել ձեզ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեզ կթվա, որ շատ ժլատ անձնավորություն է ձեր կողքին։ Սակայն միգուցե նա ոչ թե ժլատ է, այլ խնայող, ինչն այնքան էլ վատ չէ։ Քննադատելուց առաջ փորձեք ավելի անկեղծ ու անաչար լինել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեզ անկրկնելի ու անփոխարինելի եք զգալու։ Բայց պետք չէ փորձել դա ապացուցել սիրելի էակին։ Հնարավոր է, որ ձեր խոսքերն այնքան հոգնեցնեն նրան, որ նա հակառակում համոզվի։

ՋՐՀՈՍ
Նոյեմբերը էմոցիոնալ առումով բարդ ամիս կլինի ձեզ համար։ Թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց շուրջը անթափանց ճահիճ է։ Ուշադրություն դարձրեք ձեր շրջապատին, որոշ մարդիկ կարող են անվստահելի լինել: Մի փորձեք խուսափել իրականությունից:  Փորձեք «անջատել» էմոցիաներն ու իրավիճակին նայել մտքի տեսանկյունից՝ վերլուծությունն ու սառը միտքը կօգնեն ձեզ դուրս գալ «ճահճից»։

ՁԿՆԵՐ
Ձկներ, նոյեմբերը ձեզանից պահանջում է առավելագույն ներգրավվածություն և մասնակցություն։ Սառը միտքը և աշխատանքը կարող են ձեզ հասցնել արդյունքների: Մի շտապեք, պրագմատիզմն ու միայնակ մնալը կօգնեն ձեզ լուծել վիճելի հարցերը։ «7 անգամ չափիր, մեկ անգամ կտրիր» այս ամսվա ձեր կարգախոսն է։

Որոշ նշանների համար հատկապես հաջող կլինի աշնան վերջին ամիսը՝ նրանց կուղեկցեն բախտը և ֆինանսական հաջողությունները։ Չինացի աստղագուշակները խոստանում են առնվազն երեք նշանների բախտի շարան և հարստանալու հնարավորություն ամսվա մեծ մասը՝ մինչև նոյեմբերի 20-ը:

Վագր

Վագրերին նոր հնարավորություններ են սպասում, իսկ ֆինանսական ձեռքբերումները կարող են գերազանցել բոլոր սպասելիքները։ Եթե ​​այս նշանի ներկայացուցիչները քրտնաջան աշխատեն, ապա հեշտությամբ կարող են իրականացնել իրենց ծրագրերն ու հարստանալ։ Աստղագուշակները խորհուրդ են տալիս իրենց զուսպ պահել և ավելի շատ մարդամոտություն դրսևորել՝ սա առավելագույն հեռանկարներ կբացի:

Ճագար

Ճագարի տարում ծնվածների համար նոյեմբերը շատ հաջող ամիս կլինի։ Բիզնեսն ու կարիերան կսկսեն վերելք ապրել, իսկ եկամուտը նույնպես կաճի։ Նաև մինչև ամսի 20-ը մեծ գումար ստանալու հավանականությունը մեծ է՝ սա կարող է անսպասելի շահում լինել.

Խոզ

Բարեկեցության Աստվածը չի շրջանցի այս նշանի ներկայացուցիչների տները։ Եթե ​​նախկինում դժվար շրջան է եղել, այն կավարտվի։ Չինական հորոսկոպը մեկը մյուսի հետևից հաջողություն է խոստանում Խոզի տարում ծնվածներին։ Ստիպված կլինեք շատ աշխատել, բայց վարձատրությունը սպասել չի տա։ Շատ փող կլինի։ Հավանական է, որ երկար սպասված հարստությունը կգա հենց այս ամիս:
Facebook Twitter
თეგები: Կենդանակերպ / նոյեմբեր /
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.